Կարեն Գրիգորյանը մասնակցում է «Բանգկոկ օփեն» միջազգային մրցաշարին
ОБЩЕСТВОԹաիլանդում մեկնարկել է «Բանգկոկ օփեն» միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Բանգկոկ օփեն»-ում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը. մրցաշարում նա դասակարգված է 9-րդ համարի տակ: Առաջին տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տարել, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացել: 2 տուրից հետո 29 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Կարեն Գրիգորյանն ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում:
Մրցաշարին մասնակցում են 39 երկրի 222 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 11 միջազգայինվարպետ, 5 կանանց միջազգային վարպետ, 21 ՖԻԴԵ-ի վարպետ, 3 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ, 10 վարպետության թեկնածու և 2 կանանցվարպետության թեկնածու:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



