Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Տիբեթյան հորոսկոպ. գուշակեք ձեր ապագան 97 տոկոս ճշտությամբ

ЛАЙФ

Տիբեթյան հորոսկոպն աստղագուշակության և գուշակության հրաշալի միքս է: Այս հորոսկոպը ձեզ կպատմի, թե ում հետ պետք է շփվեք, ովքեր են ձեր լավագույն ընկերները, և ինչպիսին կլինի ձեր ապագա կյանքը:

Վառ օդային օձ

Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000

Այս տարեթվերին ծնված մարդիկ շատ հակասական են ու անկայուն: Նրանք մի վայրկյանում բարի հրեշտակից կարող են դառնալ չարագործ: Նրանք ապրում են ոչ թե իրական կյանքով, այլ անվերջ երազային աշխարհում են: Նման մարդիկ գրեթե չեն հանդիպում դժվարությունների, քանի որ ուղղակի թեթև են նայում կյանքին: Նման մարդկանց խնդիրները լուծում են ուրիշ մարդիկ: Այս տարիներին ծնված մարդիկ շատ զգայուն են և կարող են վիրավորվել անգամ մանրուքներից: Այս  նշանի հաջողակ թվերն են՝ 3,15,27: Իսկ ամենահաջող ամիսը փետրվարն է:

Կոբրա Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001

Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ: Նրանք բոլորին կարող են դնել ճիշտ ուղու վրա: Այս մարդիկ շատ են սիրում տալ իմաստուն խորհուրդներ: Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ, միշտ փորձում են օգնել շրջապատին և այդ պատճառով հաճախ մոռանում են իրենք իրենց մասին:  Հաջողակ են սիրային հարաբերություններում: Այս տարիներին ծնվածների հաջողակ թվերն են ՝ 1,13,25, իսկ հաջողակ ամիսը՝ հունիսը:

Կրակի պահապան Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002

Կրակի պահապաններն  օջախի պահապաններ են, նրանք բերում են լույս և ուրախություն: Ըստ տիբեթյան հորոսկոպի՝ այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան: Այն  թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ: Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում,  սակայն նրանք  հաճախ են իրենց միայնակ զգում: Այս տիպի մարդիկ  պարկեշտ են և ազնիվ: Մի փոքր մեծամիտ են և փակ: Նրանց չէր խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ: Հաջողակ թվերն են ՝ 4, 16, 28, իսկ հաջողակ ամիսը՝ հունվարը:  

Մաքուր ջրի աղբյուր Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003

Մաքուր ջրի աղբյուրն  առատաձեռնության, բարության և դրական էներգիայի աղբյուր է: Այս նշանի տակ ծնված  մարդկանց համար անծանոթ  են  դաժանությունը, անարդարությունը և փոքրոգությունը: Նրանք բերում են լավ լուրեր և դրական էներգիա, գնահատում են ընկերական հարաբերությունները, իսկ դավաճանությունն անթույլատրելի են համարում: Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ  լսել սեփական ինտուիցիային, որը  կօգնի կյանքի ճանապարհ ընտրելիս: Հաջողակ թվերն  են՝ 5, 17, 29: Հաջողակ ամիսը՝ հունվար:

Նեֆրիտյան սյուն Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004

Այս տարիներին ծնված մարդիկ չեն սիրում ամբոխը և մասսայական միջոցառումները:  Տանել չեն կարողանում հարկադրանքը և, երբ ներխուժում են իրենց անձնական տարածք: Գերադասում են լռությունը և մենությունը: Կյանքում ակտիվ են, ունեն փայլուն միտք, անընդհատ որոնում են ճշմարտությունը, սրա պատճառով էլ  հաճախակի հոգնեցնում են շրջապատին: Հասարակության մեջ նրանք սառը և իշխող ազնվականի տպավորություն են թողնում: Տիբեթյան հորոսկոպն այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել նաև ուրիշներին: Այս նշանի տակ ծնված մարդկանց համար հաջողակ թվերն են՝ 6, 18, 30, իսկ հաջողակ շրջանը նոյեմբերը:

Երկաթյա կոչնազանգ Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005

Այս տարիներին ծնված մարդիկ ասես ասպետներ լինեն՝ հավատարիմ են,  պատվարժան և առատաձեռն։ Նրանք շատ ինքնաքննադատ են և զգայուն։ Այս մարդիկ անխուսափելի են համարում  կյանքի յուրաքանչյուր շրջադարձ: Այս նշանի տակ ծնված մարդիկ խուսափում են իրենց վատ որակները ցույց տալուց,  իրենց սահմանափակում են, որպեսզի չգայթակղվեն։ Գերադասում են ապրել հանուն ինչ-որ մեկի: Հաջողակ թվերն են՝ 7, 19, 31, իսկ հաջողակ ամիսը՝ սեպտեմբերը:

Լճային կրիա Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենք են կառավարում իրենց ճակատագիրը՝  ստեղծելով բարենպաստ պայմաններ մտածածն իրագործելու համար։ Լճային կրիաները շատ նուրբ և հավատարիմ են, նրանց խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Չնայած այս ամենին՝ նրանք  չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ ոչ բոլորն են քնքուշ և ոչ խորամանկ։ Լճային կրիաների հաջողակ թվերն են՝ 8, 20, 30: Իսկ գործունեություն ծավալելու լավագույն ժամանակաշրջանը՝ ապրիլը:

Կաշվե թևնոց Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկան, նրանց հետաքրքրում է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ։ Միայնակ մնալու վախի պատճառով այս  նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։ Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում ագրեսիան և կոնֆլիկտները։ Չնայած իրենց ամբողջ անկախությանը, նրանք մնում են էմոցիոնալ ձևով կապված մտերիմների հետ։ Հաջողակ թվերն են՝ 9, 21, 23: Գործունեության համար լավագույն ամիսը մարտն է:

  Սև Ցուլ Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Սև ցուլը գործում է շիտակ, երբեք չի քայլում զարտուղի  ճանապարհներով, գերադասում է միանգամից ամեն ինչ պարզել, որպեսզի խուսափի հետագա տհաճ իրավիճակներից։ Այս նշանի տակ ծնված մարդիկ  ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ, ինչով էլ գրավում են շրջապատին։ Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր լինել թշնամիների նկատմամբ՝ չարժե երբեք թերագնահատել։ Երբեմն Սև ցլերը շատ վտանգավոր են։ Հաջողակ թվերն են ՝ 10, 22, 29: Իսկ ամենից հաջող շրջանը՝ հուլիսը:

Նորալուսին Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազկոտ, նուրբ և զգայուն մարդիկ, սակայն նրանք կարող են աշխատանքում լինել շատ ակտիվ, սիրո մեջ՝ կրքոտ։ Նորալուսինը չափազանց փոփոխական է, խանդոտ և անհաստատ. սա բազում հոգսեր է պատճառում։ Նորալուսնի նշանի տակ ծնված մարդկանց կարելի է խորհուրդ տալ ղեկավարել սեփական էմոցիաները և տրամադրության անկումները։ Այդ ժամանակ նրանց հետ շփվելը կլինի ավելի հաճելի և հեշտ։ Բոլոր հաջողակ թվերը կենտ են՝ 11, 23, 31: Հաջողակ շրջանն օգոստոսն է:

Շոգ արև Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010

Այս նշանի մարդիկ լի են էներգիայով և լավատեսությամբ։ Նրանք հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց կարելի է վստահել յուրաքանչյուր իրավիճակում։ Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել ազատությունը։ Յուրաքանչյուր բարդ իրավիճակներ լուծում են ապշեցուցիչ արագությամբ և զարմանալի կերպով՝ ի շահ իրենց։ Տարեցտարի այս նշանի մարդիկ դառնում են ավելի հանգիստ, քիչ անխոհեմ և կենսուրախ։ Այս մարդկանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝ եթե ուզում եք չկորցնել կյանքի համը՝ աշխատեք պահել Ձեր մեջ այդ չարաճճի կրակը։ Հաջողակ թվերն են՝ 12, 24, 26: Ամենից հաջող շրջանը՝ հոկտեմբերը:

Վանական Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Այս նշանի տակ ծնվածներն ամբողջական, կայացած մարդիկ են։ Հնարավոր չէ նրանց շեղել իրենց ընտրած ուղուց։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նրանք կենսուրախ և շփվող են, ունեն վառ երևակայություն, շատ են սիրում բանավիճել և վիճել։ Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը։ Սիրային գործերում  այս մարդիկ հավատարիմ են, անմիջական և հաստատուն, ունակ չեն ստորության և դավաճանության։ Կոնֆլիկտներից խուսափելու համար վանականները պետք է հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ, հաշվի առնեն, որ ոչ բոլորն են ունակ այդքան իմաստուն մոտենալ կյանքին։ Այս տարիներին ծնված մարդկանց համար հաջողակ են 11, 23, 28 թվերը, իսկ ամենալավ շրջանը՝ դեկտեմբերը: 

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО