Հայտնիներ, որոնք մահացել են ավտովթարից
ФОТОԴժբախտ պատահարներից ապահովագրված չէ ոչ ոք, եւ եթե անգամ հայտնի աստղ ես՝ սիրված եւ հարուստ, երբեւէ չես կարող կանխատեսել, թե հաջորդ վայրկյանին ինչ կպատահի քեզ հետ։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայտնի հայ եւ արտասահմանյան աստղերի, որոնք ավտովթարի զոհ են դարձել։
Փոլ Ուոքեր
Հայտնի դերասանը մահացել է 2013 թվականին։ «Ֆորսաժ» ֆիլմի դերասանն ավտովթարի ենթարկվեց Ֆիլիպիններում բարեգործական ավտոարշավի ժամանակ։
Վիկտոր Ցոյ
Հայտնի երաժիշտը մահացավ 1990 թվականին՝ 28 տարեկանում։ Նա կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ավտոբուսի։
Արքայադուստր Դիանա
Արքայադուստրը մահացավ 1997 թվականին, երբ 36 տարեկան էր։ Մինչ օրս ավտոպատահարի պատճառները հայտնի չեն։
Գրեյս Կելլի
Ավտովթարի օրը Մոնակոյի արքայադուստրն ինքն է եղել ղեկին։ Վարելու ընթացքում նա ուղեղի կաթված է ստացել, ինչի արդյունքում կորցրել է մեքենայի կառավարումն ու գլորվել ձորը։
«Որգայթ» հեռուստասերիալից հայտնի դերասաններ Արամ Միսակյանը եւ Գեղամ Ղանդիլյանը մահացան 2009 թվականին` ավտովթարի հետեւանքով: Արամը 36 տարեկան էր, իսկ Գեղամը` 35:
2013 թվականին դերասան Երվանդ Ենգիբարյանը նույնպես մահացավ ավտովթարից` իր ծննդյան 30-ամյակի հաջորդ օրը:
Տաղանդավոր երգչուհի Վարդուհի Վարդանյանի կյանքը խլեց դաժան ավտովթարը, որը տեղի ունեցավ 2006 թվականին: Երգչուհին այդ ժամանակ 30 տարեկան էր:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE