«Հարի Փոթերը եւ Անիծյալ զավակը» բեմադրությունը դարձել Է Լոուրենս Օլիվիեի մրցանակի հաղթահերոսը
ЛАЙФ «Հարի Փոթերը եւ Անիծյալ զավակը» բեմադրությունը դարձել Է Լոուրենս Օլիվիեի թատերական մրցանակի (Olivier Award) հանձնման՝ ապրիլի 9-ին Լոնդոնում կայացած արարողության հաղթահերոսը: Հաղթողների ցուցակը հրապարակված Է մրցանակի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջոան Ռոուլինգի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը նվաճել Է 11 հնարավոր պարգեւներից ինը, այդ թվում՝ այն ստանալով «Լավագույն նոր պիես», «Լավագույն դերասան» (Ջեյմի Փարքեր), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Էնթոնի Բոյլ), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Նոմա Դումեզվենի), «Լավագույն բեմադրող ռեժիսոր» (Ջոն Թիֆանի) կատեգորիաներում:
Պարգեւներով նաեւ նշվել են «Երմա» եւ «Կարմիր մաշիկ» բեմադրությունները, ինչպես նաեւ «Արջամկան օրը», «Երազանքի աղջիկները» եւ «Ռոքի դպրոցը» մյուզիքլները:
Լոուրենս Օլիվիեի մրցանակաբաշխության արարողությունը կայացել Է ապրիլի 9-ին Ալբերտ-հոլ համերգասրահում: Պարգեւը շնորհում Է Լոնդոնի թատերական հանրակցությունը թատրոնի ոլորտում պրոֆեսիոնալ նվաճումների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»



