Ամենատարօրինակ մասնագիտությունները
ЛАЙФAraratnews.am-ը գրում է.
Daily Mail պարբերականը հայտնել է աշխատանքային արդյունաբերության մեջ ամենատարօրինակ մասնագիտությունները: Օրինակ` ԱՄՆ Ջորջիա նահանգի Barnsley Resort հանգստի գոտում աշխատում է «կնքամայր փերի», ով սիրահարներին օգնում է ձեռքի և սրտի առաջարկություն անել: Այդ դերը կատարում է ռեստորանի մենեջեր Դենիզ Ուեբը:
Կարիբյան Սենթ Թոմաս կղզու Ritz-Carlton հյուրանոցում կարելի է հանդիպել «ինժեներների», որոնք ապահովում են արմավենիների տակ հանգստացող կենվորների հանգիստը:
ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի Loews Coronado Resort and Spa հանգստի գոտում աշխատում է շների համար նախատեսված սերֆինգի հրահանգիչ, իսկ Վաշինգտոնի Madison Hotel-ում «պալատական» է աշխատում, ով հաճախորդներին օգնում է սոցկայքերում հրապարակումներ անել:
Իսկ ահա Վենետիկում կարելի է հանդիպել «լավ վարքագծի ոստիկանի», ովքեր հետևում են, որ զբոսաշրջիկները լողազգեստով չշրջեն քաղաքում:



