Ամեն օր սոխ ուտելու մի շարք հիմնավոր պատճառներ
ФОТОԺամանակակից բոլոր գիտնականները համոզված են, որ սոխը շատ օգտակար է առողջության համար եւ կարող է եթե ոչ բուժել, ապա մեծապես կանխարգելել բազում հիվանդություններ: Այն ուտելիքին հաղորդում է սուր և հագեցած համ, չնայած` այն շատ օգտակար է օրգանիզմի համար:1. Սոխի մեջ պարունակվում են 12 անփոխարինելի ամինաթթուներ:
Past.am-ը ներկայացնում է ամեն օր սոխ ուտելու մի շարք պատճառներ:
Սոխը ունակ է բարձրացնել իմունիտետը:
Սոխը հարուստ է E և C վիտամիններով, ինչպես նաև B խմբի մի շարք վիտամիններով, այդ թվում՝ տիամինով և ռիբոֆլավինով:
Սոխի մեջ կա միկրո և մակրոտարրերի մեծ քանակություն: Եթե ուզում եք մինչև խոր ծերություն ունենալ բավարար հիշողություն և սուր միտք, որքան հնարավոր է շա՛տ կերեք սոխ: Այն նաև օգնում է ուղեղի կաթվածից հետո նրա բջիջների վերականգնմանը:
Սոխը նվազեցնում է ստամոքսի խոցի առաջացման ռիսկը:
Սոխի մեջ պարունակվում է կվերցետին, որը շատ կարևոր նյութ է քաղցկեղի դեմ պայքարի և բուժման համար:
Սոխը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը` իր մեջ պարունակվող քրոմի շնորհիվ:
Սոխն ունի հակաբորբոքային և հակասեպտիկ ազդեցություն:
Սոխը պարունակում է գլուտաթիոն հակաօքսիդիչ, որոնք պայքարում են քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: