Ինչպե՞ս նորաձեւ լինել աշնանը. խորհուրդ է տալիս ոճաբան Դիանա Շատվերյանը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ոճաբան Դիանա Շատվերյանը Life.panorama.am-ի հետ զրույցում տվել է իր մասնագիտական խորհուրդները աշնանային նորաձեւության մասին.
«Այս տարի ամառային նորաձեւությունից աշնանային նորաձեւություն է տեղափոխվել «Բոլո» ոճը իր ողջ բազմազանությամբ եւ տարատեսակներով, պարզապես ամռանը այս ոճի բարակ կտորեղենով հագուստն էր նորաձեւ, իսկ աշնանը, բնականաբար, ավելի հաստ կտորները կիշխեն՝ գործվածքներ, կաշի, զամշ եւ այլն: Այս աշնանը շատ կարեւոր են նաեւ գունային գամմաները, ընդ որում, նկատեմ, որ ամառայինից ոչ պակաս վառ գույները նորաձեւ կլինեն աշնանը: Մանկական ներկապնակի մեջ գտնվող ամենավառ գույները կարող ենք միասին կրել, բայց դրանից պետք է մի փոքր զգույշ լինել, որովհետեւ 3-4 գույն խառնելը բավականին բարդ պրոցես է, որպեսզի ստանանք նորաձեւ look, այլ ոչ թե հակառակը»,- նշեց նա:

«Այս տարվա աշնանային նորաձեւության հիթերից են «неопрен» կտորները, որը ճիշտ է անցած տարի արդեն նորաձեւության հարթակներին էր, սակայն այս տարի այն գլխավոր թրենդների շարքում է: Իհարկե, ինչ աշուն եւ ձմեռ առանց կաշվե պարագաների: Կաշվե պարագաների շարքում այս տարվա նորաձեւության մեջ իրենց շատ գեղեցիկ տեղն ունեն ծնկներից բավականին վերեւ հասնող կաշվե երկարաճիտ կոշիկները (ботфорт)», - նշեց ոճաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



