Պլաստիկ տարաներ. 7 մթերք, որոնք վտանգավոր է դրանցում պահելը
ФОТО168.am-ը գրում է
Պլաստիկ տարաները հաճախ են օգտագործվում թարմ և մշակված սնունդը պահելու համար։ Steptohealth.ru կայքը գրում է, որ ոչ բոլոր մթերքներն է անվտանգ դրանցում պահելը։ Դրանցից շատերն արագ փչանում են, քանի որ այս տարաներում բակտերիաներն առավել արագ են բազմանում։ Հաճախ մարդիկ չեն էլ մտածում սրա մասին և շարունակում են պլաստիկ ամաններն օգտագործել մթերքը պահպանելու համար՝ առանց նախազգուշական միջոցներ կիրառելու։
1. Թարմ ձու։ Թարմ ձուն և դրանից պատրաստված ճաշատեսակները խորհուրդ չի տրվում պահպանել պլաստմասսե տարաներում, քանի որ դրանցում բակտերիաները բավական արագ են տարածվում, այդ թվում՝ սալմոնելան։
2. Մշակման ենթարկված միս։ Մշակման ենթարկված միսը պլաստմասսե տարայում պահելը կարող է էականորեն վատացնել դրա համը և սննդարար նյութերի մեծ մասի կորստի պատճառ դառնալ։
3. Ռագու և ապուրներ։ Սրանք պատրաստվում են բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Եթե դրանք տաք վիճակում լցնեք պլաստիկ տարաների մեջ, դրանք կարող են կորցնել համը և օգտակար հատկությունները։ Բայց երբ դրանք արդեն սառչեն, կարող եք հանգիստ տեղավորել պլաստմասսե տարաներում։
4. Կաթնամթերք։ Սրանք պլաստմասսե տարաներում արագ փչանում են։ Կաթնամթերքը երկար ժամանակ պլաստիկ տարաներում պահելու դեպքում մեծանում է որովայնում ցավի առաջացման հավանականությունը։ Լավագույն տարբերակն էմալապատ կամ ապակե տարաներում պահելը։ Այդ դեպքում կաթնամթերքն ավելի երկար թարմ կմնա։
5. Թարմ բանջարեղենային աղցաններ։ Շատերն են կարծում, թե պլաստմասսան հնարավորություն է տալիս աղցանները, որքան հնարավոր է, երկար ժամանակ թարմ պահել։ Այն իսկապես բանջարեղենը պաշտպանում է կեղտոտումից, բայց ոչ այնքան, որ այն երկար ժամանակ թարմ մնա։ Պլաստիկ տարայի հետ շփումը կարող է վատացնել բանջարեղենի համը և դրանց զրկել սննդարար նյութերի մեծ մասից։
6. Թեյ և սուրճ։ Պլաստիկ տարաների մեջ լցնելուց առաջ խորհուրդ է տրվում սպասել մինչև թեյն ու սուրճը կսառչեն։ Խնդիրն այն է, որ բարձր ջերմաստիճան ունեցող մթերքի հետ շփման դեպքում պլաստիկ տարաներում մեծանում է բակտերիաների բազմացման հավանականությունը։ Խորհուրդ է տրվում այս ըմպելիքները պահպանել այլ տարաներում՝ դրանց համային և օգտակար հատկությունները չկորցնելու համար։
7. Պանիր։ Պանիրը, իհարկե, դասվում է կաթնամթերքի շարքին, սակայն հարկավոր է ուշադիր լինել՝ դրա պահման ճիշտ պայմաններն ապահովելու համար։ Սխալ պահպանման դեպքում պանրի մեջ արագ բազմանում են բակտերիաներն ու սնկերը։ Եթե պանիրը երեք օրից ավելի պահվում է փակ տարայի մեջ, դրանում հավաքվում են նյութեր, ինչը հանգեցնում է բատերիաների արագ բազմացման։ Արդյունքում՝ պանիրը կորցնում է օգտակար հատկությունների մեծ մասը, ինչի արդյունքում կարող է բարդացնել նյութափոխանակության գործընթացը։