Եգիպտոսում պարզել են ահաբեկչություն կատարողների ինքնությունը. Egypt News
МЕЖДУНАРОДНОЕ Ապրիլի 9-ին Եգիպտոսում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց ինքնությունները պարզված Է: Ինչպես հայտնել Է Egypt News թերթը, դրանք առայժմ նախնական տվյալներ են, որոնք հաստատված չեն իշխանությունների պաշտոնական հայտարարություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ալեքսանդրիայի եկեղեցում պայթուցիկ սարքը գործի Է դրել Աբու Իսհաք ալ Մասրի մականունով 26-ամյա եգիպտացին, ծնունդով երկրի հյուսիսի Նեղոսի դելտայի Շարքիայի նահանգի Մինյա Էլ Քամհ քաղաքից: Այս նահանգը գտնվում Է Ալեքսանդրիայից ոչ հեռու եւ գործնականում՝ Գարբիայի նահանգի հարեւանությամբ, որտեղ Տանտայում որոտացել Է երկու պայթյուններից մեկը:
Երիտասարդը մի քանի ամիս հաշվապահ Է աշխատել Քուվեյթում, որտեղից մեկնել Է Թուրքիա, այնուհետեւ 2013 թվականին հայտնվել Է Սիրիայում: Նրա բնակության վերջին վայրը եղել Է Հյուսիսային Սինայը, որտեղ գտնվում են «Անսար Բեյթ ալ Մաքդիս» ծայրահեղական խմբավորման վարժանքների ճամբարները, խմբավորում, որը համարվում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջը:
Տանտայի եկեղեցում ահաբեկչական գործողությունն իրականացրել Է Աբու Բարա ալ Մասրի մականունով 42-ամյա եգիպտացին, ծնունդով Գարբիայի հարեւան Քաֆր Էշ Գեյխի նահանգից: 2013 թվականին նա թողել Է կնոջը եւ երեք երեխաներին եւ մեկնել Սիրիա, որտեղից՝ Լիբանան, այնուհետեւ կրկին վերադարձել Է Սիրիա:
ԻՊ-ն, որը նախօրյակին ստանձնել Է Եգիպտոսի եկեղեցիներում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը, որի զոհ Է դարձել ավելի քան 40 մարդ, նույնպես այդ մարդկանց անվանել Է ահաբեկչական գործողությունների կատարողներ եւ սպառնացել Եգիպտոսում նոր գրոհներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



