Ջինսային բում․ ինչպես ճիշտ համադրել այս սեզոնին շատ նորաձև ջինսերը
ФОТО
Life.tert.am-ը գրում է.
Այս գարնանը ջինսե հագուստը չափազանց նորաձև է։ Իրականում այն երբեք էլ չի դադարել նորաձև լինել, պարզապես ժամանակի ընթացքում կորցրել էր պահանջարկը։ Այժմ ջինսե հագուստն ավելի հաճախ է հայտնվում նորաձևության ցուցադրություններին ու առաջատար աստղերի գեստապահարաններում։
Cosmo-ն գրում է, որ ջինսն այնպիսի կտոր է, որը չի փչանում։ Այն կարող է միայն պատռվել, սակայն դա ևս խնդիր չէ, քանի որ այս սեզոնին նորաձև են նաև պատռված ջինսերը։ Ահա, թե ինչպես է պետք համադրել ջինսե հագուստը, որպեսզի նորաձև ու ոճային տեսք ունենաք։
1. Դասական ջինս։ Դասական ջինսե տաբատները երբեք դուրս չեն գա նորաձևությունից։ Այժմ կարող եք նախապատվությունը տալ ծնկների հատվածում պատռված ջինսե տաբատներին։ Դրանք մի փոքր «թափթփված» տպավորություն են ստեղծում, ինչն ավելի նորաձև է դարձնում կերպարը։ Այսպիսի ջինսերը շատ հեշտ են համադրվում այլ հագուստի հետ, քանի որ դրանք համարվում են բազային՝ հիմնական զգեստապահարանի անբաժան մասը։ Դրանք կարող եք հագնել ցանկացած տեսակի շապիկների, վերնաշապիկների ու բլուզների հետ, ինչպես նաև օգտագործել ցանկացած ոճի ու գույնի կոշիկներ՝ սկսած դասականից մինչև մարզակոշիկներ։
2. Բոյֆրենդներ ու զանգաձև։ Այս սեզոնին շատ նորաձև է օվերսայզ հագուստը։ Սա վերաբերվում է նաև ջինսերին։ Բոյֆրենդ տաբատները պետք է ձեր իրական չափսից մի փոքր ավելի մեծ լինեն։ Որքան էլ զարմանալի է, դրանք ընդգծում են մարմինն ու ձեզ ավելի կանացի դարձնում։ Զանգաձև (հոլիդեյ) տաբատները այս տարի գրավել են ոճային աղջիկների ուշադրությունն ու դարձել նրանց զգեստապահարանի մի մասը։
3. Այլ հագուստ։ Մենք սովոր ենք կարծել, որ ջինսերը պետք է լինեն միայն տաբատները, սակայն ջինսե այլ հագուստներ էլ կան։ Օրինակ՝ ջինսե կոմբինիզոնները, որոնք նորաձև էին 60-ականներին, կրկին նորաձև են դարձել։ Դրանք այժմ տարբեր դեկորատիվ էլեմենտներ ու մի փոքր մաշված տեսք ունեն, սակայն դա ավելի ժամանակակից է դարձնում կերպարը։ Պետք չէ նաև մոռանալ սեզոնի գլխավոր թրենդի՝ ծալած ջինսե տաբատների մասին։ Տաբատի ներքևի հատվածը ծալելը շատ նորաձև է այժմ, նույնը կարելի է անել նաև կոմբինիզոնների հետ։
4. Ջինսե վերարկու։ Ջինսե վերարկուները ևս շատ նորաձև են։ Դրանք ևս պետք է օվերսայզ լինեն ու զարդարված տարբեր մասնիկներով։ Այս վերարկուները ոչ միայն շատ հարմար են, այլև ոճային։ Կարող եք համադրել դրանք ոչ միայն casual կերպարի հետ, այլև դասական զգեստների։