9 ամենօրյա գործողություն, որ գրեթե բոլորը սխալ են անում
ФОТОՄարդիկ մեխանիկորեն են անում ամենօրյա գործողությունները ու հաճախ չեն նկատում, որ մի շարք սխալներ են թույլ տալիս։
Adme-ն ներկայացնում է մի քանի սխալ, որ անում են, գրեթե, բոլորը, սակայն չեն նկատում։ Ձեր ժամանակն ու հնարավորությունները խնայելու համար խուսափեք այս սխալներից։
Ահա 15 գործողություն, որոնք կարելի է շատ ավելի հեշտ անել.
Հեռախոսը շատ ավելի արագ է լիցքավորվում, եթե այն լիցքավորելուց առաջ «Ինքնաթիռում» ռեժիմն ընտրեք։
Տոնային քսուկ ընտրելիս այն փորձեք պարանոցի վրա, քանի որ ձեր պարանոցի գույնը համապատասխանում է ձեր մաշկի գույնին։
Լոգանքի փրփուրի չափազանց շատ օգտագործումը կարող է վնասել ձեր մաշկը։ Այդ պատճառով էլ որոշ ժամանակով հրաժարվեք մաքրող հեղուկներից ու բավարարվեք մաքուր ջրով։
Համակարգչի ստեղնաշարի տակ գտնվող փոքրիկ ոտիկները նախատեսված են այն բանի համար, որ տառերն ավելի հեշտությամբ տեսնեք, սակայն, եթե առանց ստեղնաշարին նայելու եք տպում, խուսափեք օգտագործել ոտիկները, քանի որ ձեռքերն ավելի արագ կհոգնեն։
Անտեսանելի մազակալն ամրացրեք զոլավոր հատվածը դեպի ներքև, քանի որ այդպես այն ավելի լավ կֆիքսի ձեր վարսերը։
Շրթներկի հետքերը հագուստից վերացնելու համար այ տրորելու փոխարեն օգտագործեք վարսերի լաքը։ Լաքը փչեք կեղտոտված հատվածին ու թողեք 10 րոպե։ Այնուհետև հետքը մաքրեք խոնավ սպունգով ու լվացեք։
Եթե ցանկանում եք միկրոալիքային վառարանում հավասարապես տաքացնել սնունդը, ապա այն ափսեի մեջ տարածեք այնպես, որ կենտրոնը դատարկ մնա։
Եթե ցանկանում եք ջնջել ինչ-որ նախադասություն, ապա վրայից այլ բառեր գրեք, այլ ոչ պարզապես գծեր քաշեք։
Եթե ցանկանում եք, որ պաղպաղակը սառնարանում չքարանա, ապա այն վակուումային փաթեթավորման մեջ պահեք։