Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր. մահացածի ընկերները քարերով հարձակվել են փրկարարների և ոստիկանների վրա՝ վնասելով ավտոմեքենաներ (լուսանկարներ)
ФОТОShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 10-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում BMW X5 մակնիշի 34 MZ 227 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թոխմախի գերեզմաններից դեպի Նոր գաջե գործարան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ապառաժ քարերի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա, իսկ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օգնության եկած՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներին և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին դեպքի վայրում մի քանի երիատասարդներ սկսել են քարերով հարվածել, վնասելով ճանապարհային ոստիկանության և հրշեջ-փրկարարների ծառայողական ավտոմեքենաները:
Նրանք իրենց քայլը պատճառաբանում էին նրանով, որ շտապօգնությունը չի ժամանում, մինչդեռ Երևանի շտապօգնության բրիգադը օպերատիվորեն ժամանել էր և վիրավորին տեղափոխել հիվանդանոց, իսկ քանի որ երկրորդը մահացել էր, հետևաբար, շտապօգնության փոխարեն պետք է ժամաներ դի տեղափոխող բրիգադը:
Մանրամասներն՝ այստեղ