Ֆրանսիայում 10 մարդ Է տուժել փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով
ОБЩЕСТВОԱռնվազն 10 մարդ Է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ կոնֆլիկտն սկսվել Է տարբեր Էթնիկական խմբերի միջեւ: Այնուհետեւ դիմակայությանը հարկադրված Է եղել միջամտել ոստիկանությունը, որն արցունքաբեր գազ ու մահակներ Է կիրառել ջարդարարների նկատմամբ: Անկարգություների հետեւանքով հրդեհ Է բռնկել, որն արագորեն տարածվել Է ամբողջ ճամբարում, որն ի վերջո գրեթե ամբողջովին այրվել Է:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ճամբարում ապրում Էին մինչեւ 1,5 հազար փախստական աֆղանցիներ ու քրդեր, որոնք հույս ունեին անցնել Լա Մանշը եւ հասնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



