Հայաստանի ռուսական ավիաբազան օգնում Է սիրիացի փախստականների ընտանիքներին
ОБЩЕСТВОԱպրիլի 8-ին Երեւանում հումանիտար ակցիա Է անցկացվել սիրիացի փախստականների համար: Միջոցառումը նախաձեռնել եւ անցկացնում Էր Ռուսաստանի «Էրեբունի» ավիաբազայի (Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի) Կանանց խորհուրդը՝ Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի (ՌԳՄԿ), Հայաստանի Հանրապետությունում ՌԴ-ի պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցի ղեկավարության աջակցությամբ:
Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրել Է ՌՄԳԿ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը, Սիրիայից ժամանած ընտանիքներին հանձնվել են առաջին անհրաժեշտության իրերի հավաքանիներ, որոնք հավաքել են հիշյալ դպրոցի աշակերտները: Ընդամենը հավաքվել եւ հանձնվել Է 70 ընծայական հավաքանի՝ մանկական հագուստով, խաղալիքներով, գրենական պիտույքներով, ավելի քան 250 կիլոգրամ պարեն՝ մակարոն, մրգահյութեր, արեւածաղկի ձեթ, մսի պահածոներ, կաթի փոշի, բրինձ, հնդկաձավար, թեյ եւ շաքար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



