Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գեղարքունիքի մարզում կկառուցվի 235 մեգավատ ընդհանուր հզորությամբ առաջին հողմային էլեկտրակայանը

ОБЩЕСТВО
ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի համապատասխան որոշմամբ եւ «Աքսես Փաուեր» միջազգային կազմակերպության ներդրումներով Գեղարքունիքի մարզում կկառուցվի 235 մեգավատ ընդհանուր հզորությամբ առաջին հողմային էլեկտրակայանը:
 «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց «Աքսես Փաուեր» միջազգային կազմակերպության  ներկայացուցիչներին, որոնց հետ հերթական անգամ քննարկեց մարզի հինգ գյուղական համայնքների տարածքներում  հողմային էլեկտրակայանների կառուցման խնդիրը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Գեղարքունիքի մարզպետը, խոշոր ներդրումային այս ծրագրի վերաբերյալ արդեն քննարկում  է կազմակերպվել ՀՀ վարչապետի մոտ եւ կայացվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշումը՝ մարզւմ հողմային էլեկտրակայանի    կառուցման  մասին: 
 «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում ամենաուժեղ քամիները գրանցվում են Գեղարքունիքի մարզում, եւ կարծում ենք, որ քամու էներգիան այստեղ մեծ ներուժ ունի: Դրա համար էլ մենք այլընտրանքային էներգիայի արտադրության ներդրումային ծրագիրը սկսելու ենք Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի թվով 7 համայնքներից»,- պատմեց ներկայացրեց «Աքսես փաուեր» կազմակերպության ծրագրի զարգացման տնօրեն Բասմա Բենթահերը: 
Ըստ ներդրող կողմի՝ Գեղարքունիքի մարզում քամու միջոցով էլեկտրաէներգիայի  արտադրության ծրագիրը կընթանա երեք փուլով: Առաջին փուլում կկառուցվի 80, երկրորդ փուլում՝ 70, երրորդ փուլում 85 մեգավատ  հզորությամբ երեք կայան, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 235 մեգավատ: Ներդրող կողմի կարծիքով՝  առաջին հողմակայանը հոսանք կարտադրի 2019 թվականի կեսերի, իսկ երկրորդ փուլը կմեկնարկի 2020 թվականի սկզբներին: 
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այս պահին Գեղարքունիքի մարզում ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության կազմակերպման եւ զարգացման ուղղությամբ եւ միաժամանակ պատրաստակամ են համապատասխան ներդրումներ կատարելու: Ներդրումներ են սպասվում ինչպես քամու եւ արեւի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման, այնպես էլ ջերմոցային տնտեսությունների ստեղծման ուղղություններում: 
 «Արեւային էներգիայի ստացման եւ ջերմոցային տնտեսությունների հիմնման  ուղղություններում առաջարկությունները շատ-շատ են, եւ ինձ համար այս պահին շատ կարեւոր է` ծրագրերի քայլ առ քայլ  եւ  արդյունավետ իրականացումը: Միաժամանակ հավաստիացնում եմ, որ  Գեղարքունիքի մարզպետարանը լիովին պատրաստ է՝ աջակցելու այս ծրագրի իրականացմանը բոլոր խնդիրներում եւ նպաստելու է, որ այն կատարվի ամենաարագ եւ սեղմ ժամկետներում»,- հավաստեց Ռաֆիկ Գրիգորյանը: 
«Աքսես փաուեր» կազմակերպության ներկայացուցիչները երախտագիտություն  հայտնեցին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին` ծրագրի ընդունման գործում ցուցաբերած աջակցության համար եւ հույս հայտնեցին, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ Գեղարքունիքի մարզը կդառնա Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը, նաեւ` ամենականաչ մարզը:
 Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ սեղմ ժամկետներում մարզում ստեղծել «Աքսես փաուեր» կազմակերպության ներկայացուցչություն, որը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ պետք է տա աշխատանքների մեկնարկը:

 

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»