ՆԱՏՕ-ն վերջին 10 տարում խոշորագույն զորավարժությունը կանցկացնի Եվրոպայի հարավ-արևմուտքում
МЕЖДУНАРОДНОЕՎերջին տասնամյակում ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները կանցկացվեն Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։
Վարժանքներին կմասնակցի ավելի քան 30 երկրից 36.000 զինվոր, ինչպես նաև՝ 200 ինքնաթիռ ու 50 ռազմանավ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Trident Juncture-2015 միջազգային վարժանքները կտևեն մինչև նոյեմբերի 6-ը։ Մասնակիցների թվում է նաև Ուկրաինան։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ժան- Պոլ Պալոմերոսը դեռ օգոստոսի վերջին ասել էր, որ սպասվող վարժանքները կապված չեն Ուկրաինայի ճգնաժամի կամ Մոսկվայի հետ դաշինքի հարաբերությունների սրման հետ, քանի որ դրանք պլանավորվել են դեռ 2.5 տարի առաջ։
Վարժանքների մաս կլինի սոցցանցերում աշխատանքը. կմշակվի ոչ միայն պայմանական հակառակորդի, այլև «իրական հակառակորդների» դեմ պայքարը։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



