Բժիշկները ձիթայուղի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել
ОБЩЕСТВО Չիկագոյի համալսարանի բժիշկներն օտարերկրացի գործընկերների հետ համատեղ պարզել են ձիթայուղի նոր օգտակար հատկությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Lipids in Health and Disease հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձիթայուղի պարունակած հիդրօքսիտիրոզոլը, ինչպես ցույց են տվել մասնագետները, նվազեցնում Է կերակրի մեջ կենդանական ճարպերի չափից ավելի գործածության բացասական արդյունքը: Մասնավորապես, սույն նյութը հակաօքսիդիչ հատկություն ունի եւ պաշտպանական ներգործություն Է ունենում լյարդի, սրտի եւ գլխուղեղի վրա:
Մարդու օրգանիզմում ձիթայուղի պարունակած միացությունը մասնակցում Է երկարաշղթա կիսաչհագեցած ճարպաթթուների սինթեզին, որոնք կարեւոր դեր են խաղում արյունատար անոթների առողջության գործում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



