Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է արդեն տեղափոխվել 2 միլիոն 581 հազար խորանարդ մետր ջուր
ОБЩЕСТВО Ապրիլի երկրորդ շաբաթից արդեն սկսվել է Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկումը, ինչի արդյունքում ապրիլի 10-ի դրությամբ արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 2 միլիոն 581 հազար խորանարդ մետր ջուր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լիճը 2016 թվականի ապրիլի 10-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 56 սանտիմետր բարձրության վրա, ինչը 23 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Ընդ որում, 2017 թվականի ապրիլի առաջին օրվա համեմատ Սեւանի մակարդակը առատ տեղումների, գետերի ելքերի ավելացման արդյունքում բարձրացել է 3 սանտիմետրով: Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով` 2017 թվականի ապրիլի 10-ի դրությամբ Սեւանա լիճն աստիճանաբար սկսում է ազատվել սառցե կապանքներից:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



