G7-ի երկրները շահագրգռություն են հայտնել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հարցում
МЕЖДУНАРОДНОЕG7-ի երկրները շահագրգռություն են հայտնել համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջը Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն վարելու հարցում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում եւ որոնք չեն կարող լուծվել առանց ՌԴ-ի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լուկկայում (Իտալիա) Յոթի խմբի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման՝ հրապարակված ամփոփիչ հռչակագրում:
«Մենք ընդունում ենք, որ Ռուսաստանը կարեւոր միջազգային գործընկեր Է, եւ կան համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահարվերներ, որոնք չեն կարող լուծվել առանց նրա հետ համագործակցության,- ասված Է փաստաթղթում:- Մենք ընդգծում ենք մեր շահագրգռությունն անհատական եւ կոլեկտիվ մակարդակում փոխգործակցել Ռուսաստանի հետ այդ ոլորտներում եւ ակտիվորեն ուղիներ որոնել՝ միասին պատասխան տալու ընդհանուր մարտահրավերներին՝ հանուն դրանց լուծման առավելագույն արդյունավետության»:
Ընդհանուր շահերի ոլորտների թվում փաստաթղթում նշված են հակաահաբեկչությունը, միգրացիայի հիմնախնդիրը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը, կլիմայական հիմնախնդիրների լուծումը:
Ըստ որում հռչակագրում նշված Է, որ G7-ը պատրաստ Է շարունակել միակողմանի արգելիչ միջոցները, որպեսզի հասնի Ռուսաստանի կողմից համաշխարհային կարգի կանոնների կատարման եւ նրան դարձնի «համագործակցության պատրաստ գործընկեր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



