Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստան–Վրաստան.Տնտեսական «բաղադրիչը» պետք է դառնա առաջնահերթություն

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստան է այցելել Վրաստանի ԱԳ նախարարը, ով մի շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտոնյաների հետ։ Կրկին անգամ հնչել են փոխադարձ բարեկամության մասին հերթական, «կենացային» հայտարարությունները`առանց կոնկրետ տնտեսական, ներդրումային և այլ պայմանավորվածությունների։

Հայաստան–Վրաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների լուրջ վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ Վրաստանն աստիճանաբար վերածվում է թուրք–ադրբեջանական տանդեմի ուղեծրում գտնվող, Աբխազիայի ու Հվ.Օսիայի խնդիրների պատճառով հակառուսական, վառ արևմտամետ`ԵՄ, ՆԱՏՕ ձգտող երկրի, ինչը հայ–վրացական սահմանը`Հարավային Կովկասում լուրջ պատերազմական գործողությունների պարագայում կարող է վերածել «բաժանարար գծի», ինչը չի կարելի ոչ մի պարագայում թույլ տալ։

Վրաստանի հայամետությունը, ՀՀ–ի հետ բարեկամական հարաբերությունները`հիմնված խորը տնտեսական ինտեգրացիա, քաղաքական երկխոսության վրա Երևանի համար պետք է դառնան ռազմավարական առաջնահերթություն`այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում։
Վրաստանի ակտիվ ներգրավվումը Դաշինքի հետ սերտ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ, Վազիանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը, վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում՝ՀՀ-ի ու ՌԴ-ի սահմանակից շրջաններում հանգեցնելու են ՌԴ-ի պատասխան արձագանքին: ՌԴ-ին Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնվումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք՝դրանից բխող համապատասխան քայլերով:

Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ ռազմա-քաղաքական դաշնակիցը ՀՀ է, ում տարածքում Մոսկվան ռազմական ներկայություն ունի և ռուսական կողմը փորձելու է ՀՀ-ի շնորհիվ ավելացնել իր ռազմական ներկայությունն այդ տարածաշրջանում, ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոններն ուժեղացնելով թույլ չտալ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ: Մոսկվան երբեք թույլ չի տա Դաշինքի սահմանների ընդլայնումը մինչև իր անհանգիստ ու ռազմավարական առումով գերկարևոր Հյուսիսային Կովկաս:
ՌԴ-ը ուժեղացնելու է Աբխազիայում գտնվող իր ռազմակայանը թե ՀՕՊ ուժերով՝նորագույն զինատեսակներով, ինչպես նաև ծովային բաղադրիչը՝Օչամչիրայի ռազմաբազայում տեղակայելով լրացուցիչ ուժեր՝սուզանավեր, ռազմանավեր, ինչը թույլ կտա իրականացնել Վրաստանի սևծովյան ափի վերահսկողությունն ու ծովային բլոկադան: Ղրիմում գտնվող ուժերի մի մասը այդ պահին կարող են հասնել օգնության: Մյուս կողմից Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Օսիայում նույնպես գտնվում են ռուսական զորքեր, վրաց-հարավօսական և աբխազա-վրացական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը:

ՀՀ-ը, որպես ՌԴ-ի դաշնակից ու ՀԱՊԿ-ի անդամ պետք է հնարավորինս զերծ մնա Հարավային Կովկասում նոր բաժանարար, կարմիր գծերի առաջացումից՝ՌԴ-ՆԱՏՕ բախումից, սակայն դա կլինի բավականին դժվար, հաշվի առնելով նաև ՌԴ-ՀՀ միասնական ՀՕՊ համակարգն ու Մոսկվայի հնարավոր ցանկությունը զորքեր տեղակայել նաև հայ-վրացական սահմանին: 
ՀԱՊԿ-ՆԱՏՕ նոր բաժանարար գծերի առաջացումը կարող է հանգեցնել նրան, որ հայ-վրացական հարաբերությունները սկսեն կրել ոչ թե ռազմավարական, բարիդրացիական բնույթ, այլ ՀՀ-ը իր հյուսիսում ունենա մի նոր՝հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի առկայությունը, հակառակորդ երկիր, ինչի մասին երազում են Անկարայում ու Բաքվում՝խզել հայ-վրացական բարեկամական կապերն ու Վրաստանը մաս դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ռազմավարությանը Հարավային Կովկասում:

Երևանը պետք է Վրաստանի հետ իրականացնի նոր, էներգետիկ-տրանսպորտային, խոշոր տնտեսական համատեղ նախագծեր, Թբիլիսիին ցույց տա, որ չի դառնալու հակավրացական պլացդարմ Հարավային Կովկասում ու Թբիլիսին չպետք է զգուշանա, թե հարավից հարված կստանա, սակայն դա պետք է արվի այնպես, որ Վրաստանը հավաստիացնի, երաշխիքներ տա, որ ղարաբաղյան նոր պատերազմի պարագայում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում՝սահմանակից է ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին, Երևանը հարված չի ստանա, Թբիլիսին կկարողանա վերահսկել այդ շրջանի ադրբեջանցիներին, ինչպես նաև Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթծով թուրքական զորքեր, ռազմամթերք չի տեղափոխվի ղարաբաղյան ճակատ:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян