ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկելու Է Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նախագծի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 12-ին քննարկելու Է Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ինչպես հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունում, քվեարկությունը նշանակված Է Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին:
Նախօրյակին ՄԱԿ-ի ԱԽ-ում արեւմտյան երեք երկրների պատվիրակությունները ներկայացրել են փոքր-ինչ վերամշակված բանաձեւի նախագիծ, որում դատապարվտում Է «քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում, այդ թվում՝ Խան Շեյխունում իրականացված գրոհը»: Փաստաթղթի հեղինակները պահպանել են Դամասկոսին ներկայացվող պահանջը՝ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովին եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը հանձնել միջադեպի օրը օդուժի թռիչքներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ մուտք ապահովել այն ռազմակայաններ, որեղից կարող Էին հարվածներ հասցվել Խան Շեյխունին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը առաջարկում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ օգնել հետաքննելու Սիրիայում, այդ թվում՝ Խան Շեյխունում քիմիական զենքի հետ կապված ենթադրյալ միջադեպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



