Պուտինը քննադատել Է ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը Սիրիային հասցված հրթիռահարվածին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային իրավունքի բացահայտ խախտում Է որակել ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Շայրաթում Սիրիայի ավաբազային եւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին մեղադրել Է այն բանում, որ նրանք «արձանիկների նման գլխով են անում»՝ աչք փակելով այն բանի վրա, որ դա ինքնիշխան երկրին հասցված հարված Է՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման:
«Ինչպե՞ս արձագանքեցին ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները: Բոլորը գլխով են անում չինական արձանիկների նման՝ չվերլուծելով ոչինչ, թե ինչ Է տեղի ունենում: Որտե՞ղ են սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցները: Չկան: Իսկ միջազգային իրավունքի խախտում կա: Դա ակնհայտ փաստ Է: Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման հարված Է հասցվում ինքնիշխան երկրի:
Եվ չնայած միջազգային իրավունքի այս բացահայտ խախտմանը, բոլորը համաձայն են, ընդունում են եւ սկսում են գլխով անել եւ հավանություն տալ»,- ասել Է Պուտինը «Միր» միջազգայն հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որից մի հատված հրապարակվել Է ապրիլի 12-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



