ԱՄՆ-ը չի պատրաստվում ներխուժել Սիրիա. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ինքը չի պլանավորում «մտնել» Սիրիա, չնայած այն բանին, որ անցյալ շաբաթ հրաման տվեց հրթիռահարված հասցնել Սիրիայի ռազմակայանին: Այս մասին նա հայտարարել Է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք պատրաստվում մտնել Սիրիա»,- հայտարարել Է Թրամփը: «Բայց երբ ես տեսնում եմ մարդկանց, որոնք օգտագործում են զարհուրելի, զարհուրելի քիմիական զենք, եւ տեսնում եմ այդ հիանալի երեխաներին, մեռած, հայրերի ձեռքներին, կամ դուք տեսնում եք, թե ինչպես են երեխաները խեղդվելով մեռնում…»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ հենց այդ պատկերն Է իրեն հարկադրել «անհապաղ զանգահարելու» Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին:
Թրամփի կարծիքով՝ նախկին նախագահ Բարաք Օբաման պետք Է Սպիտակ տանն իր գտնվելու ժամանակ միջոցներ ձեռնարկեր: «Այն, ինչ ես արեցի, պետք Է արվեր Օբամայի վարչակազմի կողմից, այն բանից շատ ավելի առաջ, երբ ես դա արեցի»,- ասել Է Թրամփը:
Նա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անվանել Է «անասուն»: Պուտինը պաշտպանում Է շատ չար մարդու: Ես կարծում եմ՝ դա շատ վատ Է Ռուսաստանի համար: Ես կարծում եմ՝ դա շատ վատ Է մարդկության համար»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



