«Մարտական համագործակցություն-2017» վարժանքներին կմասնակցեն վեց երկրներ, ներառյալ Հայաստանը
ОБЩЕСТВО Այս տարվա սեպտեմբերին վեց երկրներ, ներառյալ Հայաստանը, կմասնակցեն «Մարտական համագործակցություն -2017» համատեղ զորավարժություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի օդատիեզերական ուժերի գլխավոր շտաբի պետ - գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
«Այս տարվա օպերատիվ պատրաստության հիմնական միջոցառումն ԱՊՀ-ի մասնակից երկրների «Մարտական համագործակցություն-2017» համատեղ զորավարժությունն Է՝ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զորքերի (ուժերի) մարտական հրաձգությամբ, որը կանցկացվի 2017 թվականի սեպտեմբերին»,- հայտնել Է Կուրաչենկոն:
Զորավարժությանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զորքերը (ուժերը), ինչպես նաեւ Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունները՝ որպես դիտորդներ: Զորավարժությունները տեղի կունենան Աշուլուկ (Ռուսաստան) եւ Սառի Շագան (Ղազախստան) զորավարժարաններում:
Ապրիլի 12-ին Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի 46-րդ նիստը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



