Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի պարագայում չհրաժարվել շոկոլադից. Ինչո՞ւ
ЛАЙФՄեր առօրյայում շատ հազվադեպ կարող ենք հանդիպել մարդկանց, ովքեր շոկոլադ չեն սիրում: Այն ոչ միայն համեղ է, այլ նաև օգտակար: Շոկոլադը կենսականորեն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին:
Շոկոլադը հակաօքսիդանտ հատկություն ունի: Հակաօքսիդանտները նյութեր են, որոնք չեզոքացնում են օքսիդանտների ու ազատ ռադիկալների գործողությունները:
Շոկոլադը բարելավում է սրտի աշխատանքը: Գիտնականները վաղուց հայտնաբերել են կակաոյի օգտակար հատկությունները, սակայն դա չի վերաբեվում միայն դառը շոկոլադին: Կաթնային շոկոլադի մեջ պարունակվում են օգտակար ճարպեր ու կալցիում, որոնք ևս օգտակար են սրտի համար:
Շոկոլադը նվազեցնում է արյան զարկերակային ճնշումը: Սա ևս մեկ պատճառ է շոկոլադ ուտելու համար: Այն օգնում է կայուն պահել արյան ճնշումը:
Շոկոլադն օգնում է նվազեցնել քաշը: Ճարպակալումը շատ մեծ խնդիր է, որն ուղղակիորեն բարձրացնում է սրտային հիվանդությունների, շաքարային դիաբետի, կաթվածի ու քաղցկեղի զարգացման հավանականությունը: Մասնագետները պնդում են, որ հաճախակի, ավելորդ քաշի առաջացման պատճառներ են դառնում ֆիզիկական ակտիվության բացակայությունն ու անառողջ սնունդը: Ապրելակերպի փոփոխությունները կարող եք զուգորդել շոկոլադի հետ ու օգնել ձեզ նիհարել:
Շոկոլադը բարձրացնում է իմունիտետը: Շոկոլադը հեմոգլոբինը բարձրացնող հատկություն ունի: Շոկոլադի կանոնավոր, սակայն չափավոր օգտագործման դեպքում նվազում է վնասակար հարուցիչների թիվը, որոնք կարող են ներթափանցել օրգանիզմ:
Շոկոլադը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սև շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որի պակասը օրգանիզմում կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: