Գավառի դպրոցից ստացված ահազանգը վերաբերում է քիմիական հնացած փորձանյութերի հեռացմանը կամ թաղմանը
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ, ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզիկայի լաբորատորիայում գտնվող տարայի վրա թողնված «Զգույշ, ռադիոակտիվ է» գրության եւ փրկարարների օգնությունը խնդրելու մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզները:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Մելանիա Հովակիմյանը նշեց, որ ահազանգը ստացվել է իրենց կողմից եւ այն վերաբերում է դպրոցի տարածքից քիմիական հնացած փորձանյութերի հեռացմանը կամ վնասազերծմանը: «Առանձնակի վտանգավոր կամ տագնապալից իրավիճակ չկա: Այդ նյութերը, որոնք գտնվում են քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատորիաներում, մեզ են հասել շատ վաղուցվանից եւ ենթակա են դուրսգրման եւ վնասազերծման: Մենք կարող էինք նաեւ փորել եւ դրանք թաղել ինչ-որ տարածքում, բայց ճիշտ կլիներ, որ այդ ամենն արվեր մասնագիտորեն եւ պատկան մարմինների մասնակցությամբ»,-նշեց դպրոցի տնօրենը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



