Ֆիլիպինների բանակը հայտնել Է «Աբու Սայաֆի» պարագլխի վերացման մասին
ОБЩЕСТВО Ֆիլիպինների բանակը հայտարարել Է «Աբու Սայաֆ» իսլամիստական խմբավորման պարագլուխ Մոամար Ասքալիի վերացման մասին, որին արեւմտյան երկրները մեղավոր են համարում պատանդների սպանության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հաղորդել Է տեղական հեռուստատեսությունը, Ասքալին, որը նաեւ հայտնի Է Աբու Ռամի անվամբ, սպանվել Է Բոխոլ կղզում կառավարական զորքերի հետ ընդհարման ընացքում:
Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Էռնեստո Աբելան Ասքալիի մահը լուրջ հարված Է համարել խմբավորմանը:
«Աբու Սայաֆ» խմբավորումը հիմնվել Է 1990-ական թվականների սկզբին: Համարվում Է, որ դրա մեջ Է մտնում շուրջ 400 մարդ, իսկ 2014 թվականից դրա մի քանի բջիջներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



