Մահացել Է J. Geils Band ռոք խմբի ղեկավար Ուորեն Ջեյլս-Կրտսերը
ОБЩЕСТВО J. Geils Band ամերիկյան ռոք խմբի կիթառահար եւ հիմնադիր Ուորեն Ջեյլս-Կրտսերը, որը հայտնի Է Ջ.Ջեյլս կեղծանվամբ, մահացել Է 71 տարեկան հասակում: Երաժշտին մեռած են գտել Մասաչուսեթի նահանգի Գրոթոն քաղաքի իր տանը, ինչի մասին ապրիլի 12-ին հայտնել Է Rolling Stone-, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոստիկանության աշխատակիցների հայտարարության համաձայն, նախնական հետաքննությունը ցույց Է տվել, որ Ջեյլսը մահացել Է բնական պատճառներով:
J. Geils Band խումբը Ջեյլսի կողմից հիմնվել Է 1967 թվականին: Խումբը թողարկել Է այնպիսի հիթեր, ինչպիսին են՝ Love Stinks-ը, Centerfold-ը, Must of Got Lost-ը եւ Freeze-Frame-ը: J. Geils Band-ի դիսկոդարանում կա 11 ալբոմ: You՚re Gettin՚ Even While I՚m Gettin՚ Odd խորագրով վերջին սկավառակը թողարկվել Է 1984 թվականին:
J. Geils Band-ը կազմացրվել Է 1985 թվականին, ինչից հետո մի քանի անգամ վերամիավորվել Է առանձին համերգների համար: Խումբն իր գործունեությունը վերսկսել Է 2009 թվականին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



