Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Չեմպիոնների լիգա. խաղային հերթական օրը սպասվում են լարված ու հետաքրքիր հանդիպումներ

СПОРТ

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի շրջանակում ապրիլի 12-ին կկայանան հերթական հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ուժերը կչափի Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի հետ:

«Ատլետիկո Մադրիդ»- «Լեսթեր Սիթի»

Դիմակայության ֆավորիտ է համարվում Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը Չեմպիոնների լիգայում հանդես գալու ավելի մեծ փորձ ունի, սակայն «Լեսթեր Սիթի»-ն, որն առաջին անգամ է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու հնարավորություն ստացել, մեկ անգամ չէ, որ անակնկալ է մատուցել մրցակիցներին և երկրպագուներին: «Լեսթեր Սիթի»-ն 1/8 եզրափակիչ փուլում պայքարից դուրս էր թողել իսպանական «Սևիլիա»-ին, որը համարվում էր դիմակայության ֆավորիտը: ¼ եզրափակիչ փուլում երկրպագուները կրկին ականատես կլինեն անգլո-իսպանական հերթական դիմ ակայությանը, որը խոստանում է շատ հետաքրքիր լինել: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

 

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի մյուս խաղում միմյանց դեմ կմրցեն համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդներ` Մյունխենի «Բավարիա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:

 

«Բավարիա»-«Ռեալ Մադրիդ»

Այս թիմերի հանդիպումները մշտապես անցնում են լարված ու անտարբեր չեն թողնում ոչ մի երկրպագուի: Երբ խաղադաշտում միմյանց դեմ պայքարում են «Բավարիա»-ն ու «Ռեալ»-ը, երկրպագուներին մնում է միայն հարմարավետ տեղավորվել և հաճույք ստանալ խաղից: Խաղադաշտում այս թիմերի մասնակցությամբ կարելի է տեսնել անզիջում պայքար, գեղեցիկ ու բարձրակարգ ֆուտբոլ: Առաջիկա խաղում ֆավորիտ է համարվում մյունխենյան ակումբը, որը հանդես է գալիս սեփական հարկի տակ, սակայն Մադրիդի «Ռեալ»-ը երբեք նվեր չէ ոչ մի թիմի, այդ թվում` «Բավարիա»-ի համար: Չեմպիոն ների լիգայի կիսաեզրափակիչ ուղեգրի համար առաջին խաղում միմյանց դեմ կպայքարեն երկու հզոր ակումբներ, որոնք նաև մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդների թվում են: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

 

 

Ապրիլի 12-ին կկայանա նաև հետաձգված  «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» հանդիպումը:

 «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո»

Այս խաղը պետք է կայանար ապրիլի 11-ին, սակայն խաղից «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի պատճառով որոշում է կայացվել մեկ օրով հետաձգել խաղը: Պայթյունի հետևանքով վնասվածք էր ստացել «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան, որին անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց: Այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտը գերմանական ակումբն է, սակայն «Մոնակո»-ն վստահաբար արժանի մրցակից է «մեղուների» համար: «Մոնակո»-ն Ֆրանսիայի առաջնության առաջատարն է, Եվրոպայի ամենաարդյունավետ թիմերից մեկÕ ¨, որն ընթացիկ մրցաշրջանում հաճելիորեն զարմացնում է իր երկրպագուներին և ֆուտբոլային հանրությանը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Մոնակո»-ն հերոսաբար կարողացավ պայքարից դուրս թողնել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին, ուստի ֆրանսիական ակումբը «Բորուսիա»-ի համար լուրջ խնդիրներ կստեղծի: Հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:45-ին:

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլում ապրիլի 11-ին մեկ հանդիպում արդեն կայացել է: Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ ոչ մի շանս չտվեց կատալոնական «Բարսելոնա»-ին և երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Հերթական անգամ կատալոնական ակումբը պետք է սեփական հարկի տակ կայանալիք պատասխան խաղում փորձի դուրս գալ ծանր իրավիճակից և ուրախացնի իր երկրպագուներին, ինչպես դա արեց 1/8 եզրափակիչ փուլում, երբ մրցակցի հարկի տակ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ին 4:0 հաշվով պարտվելուց հետո սեփական հարկի տակ արողացավ 6:1 հաշվով առավելության հասնել և հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Յուվենթուս»-ն ավելի կարգապահ ու կազմակերպված թիմ է, «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների համար հեշտ չի լինի կրկնել հերոսությունը, սակայն ոչինչ բացառել չի կարելի` «Բարսելոնա»-ն շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами