Սիրիայում ռուսական զինուժի գործողություններն ուղղված են ահաբեկչության վտանգից ռուսներին պաշտպանելուն. Դմիտրի Մեդվեդև
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական զինուժի վրա կատարվող ծախսերը հիմնավոր են և անհրաժեշտ, մասնավորապես, այնպիսի գործողությունների համար, որոնք այս պահին իրականացվում են Սիրիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում գործողություններ իրականացնելու եղանակով իրենք պաշտպանում են Ռուսաստանի ազգաբնակչությանը ահաբեկչության վտանգից:
«Դրա համար ավելի լավ է՝ մենք ահաբեկչության դեմ պայքարենք մեր երկրի սահմաններից դուրս, քան դա անենք երկրի ներսում»,- հայտարարել է ՌԴ վարչապետը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Նա հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող գործողությունների համար արվող ծախսերն արդարացված են: Նա վստահեցրել, որ այդ նպատակով հատկացված բյուջետային միջոցները միանգամայն բավարար են առանձին ռազմական առաջադրանքներ իրականացնելու համար, ինչպիսիք ներկայումս Սիրիայում ՌԴ զինված ուժերի գործողություններն են:



