ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող Է կես տարով հետաձգվել
МЕЖДУНАРОДНОЕԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող Է 2017 թվականի հուլիսի 1-ից հետաձգվել 2018 թվականի հունվարի 1-ը: Այս մասին լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Նեկրասովը «Կոմերսանտի» խորհրդաժողովում, որը նվիրված Էր արտաքին տնտեսական գործունեության հրատապ հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: & nbsp;
Նեկրասովի խոսքով՝ օրենսգրքի վավերացումն փոքր-ինչ ավելի դանդաղ Է ընթանում, քան սկզբում նախատեսվում Էր: «Հավանաբար, (պայմանագրի ուժի մեջ մտնելու) ավելի իրական ժամկետ կլինի 2018 թվականի հունվարի 1-ը»,- հավելել Է նա:
Նեկրասովը ենթադրել Է, որ վավերացման գործընթացն ու օրնեսդրության ներդաշնակացումն ավարտելու վերաբերյալ կոնկրետ որոշումներ կընդունվեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների՝ մայիսին կայանալիք հանդիպման ժամանակ:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



