Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սերիալները մեզ պետք են, բայց ոչ հնդկականները․ կամ ինչու է Խորեն Լևոնյանը միշտ ավելի լավը, քան Չուչակին

ФОТО

Blognews.am-ը գրում է

Միանգամից ասեմ, որ եթե դուք Ձեզ համարում եք այնքան բարձրաշխարհիկ ու ճաշակով, որ սերիալներ նայելը սկզբունքորեն անթույլատրելի եք համարում, ապա այս գրառումը․․․ առաջին հերթին Ձեր համար է։

Սերիալները խիստ կարևոր և օգտակար դերակատարություն կարող են ունենալ, քանի որ վաղուց արդեն դարձել են մասսայական մշակույթի անփոխարինելի մասնիկ։ Ու դատարկախոսություն են անում բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ լավ սերիալ չի կարող լինել։ Նույն «Game of Thrones» ու «House of Cards» սերիալները կարելի է դասել կինոշեդևրների շարքին։ Նման ծայրահեղական պնդումները պարզապես քաղքենիության դրսևորումներ են։

Հայաստանին պետք են սեփական սերիալներ, այլ հարց է, որ մեր սերիալները դեռ հեռու են նշած երկու գլուխգործոցների մակարդակին հասնելուց ու հեռու են լուսատարիներով։ Սակայն մեր խնդիրն այն է, որ մեր հեռուստաընկերությունները վտանգավոր շրջադարձի ուղի են բռնել ու սեփական կինոարտադրությունը (որի մաս են հանդիսանում նույն սերիալները) զարգացնելը շարունակելու փոխարեն աստիճանաբար հնդկացավի մեջ են ընկնում, իսկ դա դեգրադացիայի երաշխավորված ուղի է։

Ժողովուրդ, եկե՛ք հստակ հասկանանք մի բան․ եթե ուզում ենք, որ մենք էլ մի գեղեցիկ ու ոչ այնքան մոտ ապագայում ունենանք «Game of Thrones» ու «House of Cards» սերիալների որակի արտադրանք, ապա մեզ բոլորիս պետք է պրակտիկա։ Պրակտիկան պետք է կինոարտադրողներին, դերասաններին, տեխնիկական անձնակազմին ու հենց մեզ՝ սպառողներիս։ Ու այնպես էլ չէ, որ վիճակներս անհույս է։ Խոսենք ավելի առարկայական ու կոնկրետ օրինակներով։

Երեկ catch up-ով դիտեցի Armenia Premium-ով հեռարձակվող «Եղնիկների կածանը» սերիալի առաջին երկու սերիաները ու կարող եմ ասել, որ եթե համեմատենք մոտ 10 տարի առաջ թողարկվա հայկական առաջին հեռուստասերիալի՝ «Դժբախտ երջանկության» հետ, ապա սարերի ու ձորերի տարբերություն է։

Նշանակո՞ւմ է արդյոք, որ «Եղնիկների կածանը» անթերի է ու պետք է միջազգային մրցանակաբաշխությունների ներկայացնել։ Իհարկե, ո՛չ։ Թերություններ կան․ կարելի էր ավելի սերտորեն աշխատել ՊՆ-ի հետ ու ռազմական գործի մասնագետների ներգրավել՝ որպես կոնսուլտանտներ, կարելի էր պաթոսային, լիրիկական դադարներին ավելի քիչ տեղ ու դեր հատկացնել ու էլի բազմաթիվ հում դրվագներ, որոնք, սակայն, շատ ավելի քիչ էին, քան դրական կողմերը՝ լավ սցենարը, լավ դերասանները, լավ ռեժիսուրան, որակյալ օպերատորական աշխատանքը և հետաքրքիր սյուժետային գիծը (փառք Աստծո, այս անգամ հերոսներն ու «լավ տղերքը» ոչ թե գողականներ են, այլ զինվորականներ), որը, լինելով մտացածին, այնուամենայնիվ, խարսխված է բոլորիս համար ակտուալ ու հասկանալի իրադարձությունների՝ մեր ռազմական ուղղաթիռի խոցման ու, ասում են, Ապրիլյան պատերազմի իրադարձությունների վրա։

Ողջ խնդիրը մեր ակնկալիքներն ու սխալ համեմատություններն են։ Նույն «Եղնիկների կածանը» չի կարելի համեմատել «Game of Thrones»-ի ու «House of Cards»-ի հետ թեկուզ այն պարզ պատճառով, որ նշված երկուսի ամեն սերիայի 5 եթերային րոպեի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան «Եղնիկների կածանի» ամբողջ եթերաշրջանի վրա է ծախսվել, և այն պատճառով (ինչը շատ ավելի կարևոր է, քան փողային մասը), որ Հոլիվուդը սերիալներ ու ֆիլմեր նկարում է արդեն շուրջ 100 տարի, իսկ մենք՝ 10-15 (խորհրդային փորձը հաշիվ չէ)։ Ուստի նույն «Եղնիկների կածանը» պետք է համեմատել հայկական պրոդուկտի հետ, որպեսզի հասկանալի լինի առաջընթացը։

Հարցի մյուս կողմը․ սերիալը կարող է ու կամա, թե ակամա հանդիսանում է ուժեղագույն դաստիարակչական միջոց։ Ի՞նչ կարող է դաստիարակել մեր հասարակությունում հնդիկ Չուչակին, եթե այդ պրոդուկտը ի սկզբանե ստեղծվել է հենց հնդիկ լսարանի համար։ Իսկ Խորեն Լևոնյանը կարող է (եթե վերադառնում ենք նույն «Եղնիկների կածանին»)․ կարող է իր կերպարով դաստիարակել հայրենասիրություն, ճիշտ բեմական խոսք ու գրագիտություն, ի վերջո, լավ դերասան լինելու մղում կարող է ստեղծել այդ սերիալը նայողների մոտ։

Դրա համար էլ կրկնեմ․ պայմանական Խորեն Լևոնյանը միշտ ավելի լավն է, քան պայմանական Չուչակին։ Ավելին ասեմ՝ Քեվին Սփեյսիից էլ ու Փիթեր Դինքլեյջից էլ է լավը։ Ոչ թե, որովհետև գլոբալ մասշտաբի հանճարեղ դերասան է, ոչ էլ անգամ նրա համար, որ մերն է։ Պրոդուկտն է մերը, ու մենք ենք շահագրգռված, որ մասսայական մշակույթի դարաշրջանում մեր հասարակությունը կրթվի ու աշխարհընկալում ձևավորի՝ հիմնվելով մեր ստեղծած մոդելների վրա։ Այ սա է կարևորը։

Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank