Մթերքներ, որոնք արագ հագեցնում են
ФОТОՎերջին շրջանում ամերիկացի սննդաբանները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք առավել արագ եւ երկար ժամանակով հագեցնում են քաղցը: Մասնագետները պնդում են, որ այդ մթերքները օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի պաշար են տալիս, ինչը թույլ է տալիս շատ չուտել:
Մարդը սովորաբար շատ սնունդ է ընդունում, երբ իրեն պետք է էներգիա՝ ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար:
Շուտ հագեցնող սննդի շարքում դիետոլոգները նշել են ցորենի կոշտ տեսակներից պատրաստվող մակարոնը, ձուն, նարինջը:
Մակարոնը շատ օգտակար ուտելիք է՝ առանց վնասակար հավելումների (մայոնեզ, յուղալի սոուսներ): Ավելի լավ է այն օգտագործել բանջարեղենով կամ միայն զեյթունի ձեթով:
Օգտակար եւ հոգեցնող սննդի շարքում է նաեւ կարտոֆիլը: Փորձագետները հաշվարկել են, որ մեկ եփած կարտոֆիլը երեք անգամ ավելի հագեցնող է, քան երեք կտոր հացը: Ճարպերից ազատվելուն օգնում է նաեւ պանիրների թեթեւ տեսակները, լոբին, ձուկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: