Բելառուսը հաստատել Է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի ստորագրումը
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել Է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը: Այդ մասին ապրիլի 12-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես հաստատում եմ, որ պետության ղեկավարն ստորագրել Է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը»,-ասել Է նա:
Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ հայտնել Է, որ Լուկաշենկոն ապրիլի 14-ին պլանավորում Է մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Բաշքեկում կայանալիք հերթական նիստին:
ԵԱՏՄ-ի պետությունների (Ռուսաստան, Ղրղզստան, Հայաստան եւ Ղազախստան) ղեկավարները Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստում ստորագրել են Մաքսային օրենսգիրքը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ նիստին չԷր մասնակցում: Փետրվարի 3-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը նախագահ Լուկաշենկոն հայտնել Է, որ Մաքսային օրենսգիրքը չի ստորագրել, քանի որ այդ ոլորտի բազմաթիվ պայմանավորվածություններ չեն գործում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



