Աշխարհում թմրանյութեր Է գործածում 30 մլն մարդ. ՄԱԿ
ОБЩЕСТВО Աշխարհում շուրջ 30 միլիոն մարդ թմրանյութեր Է գործածում, ըստ որում դրանցից ունեցած կախվածությունից տարեկան մինչեւ 200 հազար մարդ Է մահանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել Էր ՌԴ-ի Հանրային պալատը:
«30 միլիոն մարդուց 11,5 միլիոնը թմրանյութեր Է գործածում ներարկման եղանակով, 14 տոկոսն ունի ՄԻԱՎ, 52 տոկոսը՝ հեպատիտ C»,- ճշտել Է նա:
Ֆեդոտովի խոսքով՝ թմրանյութերի վաճառքը հանցավոր խմբավորումներին եկամուտներ Է բերում «աշխարի գլոբալ համախառն ներքին արդյունքի շուրջ 3,6 տոկոսի» չափով: «Միայն Եվրամիությունում թմրաբարոնների եկամուտը կազմում Է 24 – 28 միլիարդ դոլար»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



