«Կյանքիս ամենամեծ հիասթափությունն ամուսնությունս էր». Լուսինե Կիրակոսյան
ЛАЙФPast.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը:
- Ձեր օրն սկսվում է...
- Կենդանիներիս կերակրելով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Լավ աշխատանքը թատրոնում կամ հեռուստատեսությունում:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Բարի մարդն է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Երբ հուսահատ եմ, լաց եմ լինում:
- Կյանքում երբեք չեք ների...
- Սուտը, առավել ևս, երբ այն փորձում են հաստատել:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Իմ ամուսնությունն էր, երբ սիրահարվեցի, ամուսնացա շատ լավ արտաքինով երիտասարդի հետ, բայց ահավոր մարդ էր: Այդպես հիասթափվեցի ու մենակ մնացի:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Որ դերասանուհի դարձա, որովհետև ամբողջ կյանքս, երջանկությունս, առողջությունս նվիրեցի դերասանուհի դառնալուն, բոլորն ասում են, որ ես տաղանդավոր եմ, բայց դեր չկա, եղածն էլ՝ ցածր աշխատավարձով: Արդյունքում՝ մնացել եմ մենակ ու անտեր, ոչ մեկի կողմից ուշադրության չեմ արժանանում:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Եղել են, բայց ամենառոմանտիկը չեմ կարող առանձնացնել:
- Երբ բարկացած եք...
- Երգում եմ, որ բարկությունս անցնի:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Ուղղակի հավատա ինձ, չնայած՝ ինձ ճանաչողները գիտեն, որ ես այն մարդն եմ, ում կարելի է հավատալ:
- Եթե լինեիք ամենազոր...
- Էդ ադրբեջանցիների «քոքը» կվերացնեի, մուսուլմաններին կարգի կհրավիրեի ու սահմաններ չէի դնի ոչ մի տեղ:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Ամենաառաջնայինն է: Ես այդքան ցավ ու վիշտ, վատ բաներ տեսնելուց հետո մնացել եմ Հայաստանում: Ես կարող էի տարբեր երկրներ գնալ՝ Ֆրանսիա, Ամերիկա, Բեյրութ և այլն, բայց մնացի, որովհետև ուրիշ ոչ մի տեղ չեմ կարող շնչել բացի Հայաստանից:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Ձեռքբերում չէ, ես այդպես ծնվել եմ, որ իմ սերը, բարությունը բաժանեմ մարդկանց:
- Ամենաշատը երազում եք...
- Սեփական անկյուն ունենամ, թեկուզ սարի գլխին, որտեղ մարդկանցից շատ հեռու կլինեմ:
- Երբեք չեք փորձի...
- Վատություն անել:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- «Լեննագանը»:
- Միշտ վախեցել եք...
- Հարազատի կորստից, բայց շատ տեսա:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Ինձ ոչ ոք չի փոխել: Եթե մարդ ինքն իրեն չփոխի, ուրիշ ոչ ոք չի կարող:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Երբ կանգնում են առջևդ ու դերասանություն անում:
- Մի բառով բնորոշ եք ինքներդ Ձեզ:
- Բարի մարդ:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Աշնան:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Հարազատներիս նկարները:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Հարազատության մեջ ամուր կապը, որ արյունը ջուր չդառնա:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:
- Կենդանիներիս:
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Որ մարդը գտնի իր տեղն ու զբաղվի իր սիրած գործով:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Այսօր:
- Այս պահին կուզենայիք...
- Ինչ-որ համեղ բան ուտել:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Մենակ չմնալն է:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Էնքան խուճուճ հարցեր տվեցիք ))
- Եվ վերջում...
- Ցանկանում եմ, որ մեր նորընտիր պատգամավորներն իրենց տված խոստումների որոշ մասն իրականություն դարձնեն:
Մարիամ Նալբանդյան