Ереван, 20.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ամենահեշտ սիրահարվող կենդանակերպի նշանը

ЛАЙФ

168.am-ը գրում է.

1՝ Աղեղնավոր։ Աղեղնավորները չեն ապրում, եթե չեն սիրում։ Կյանքն առանց սիրո նրանց անհետաքրքիր և ձանձրալի է թվում։ Թվում է, թե նրանք սիրահարվում են ամբողջ կյանքի համար։ Բայց հենց հորմոնների ազդեցությունը թուլանում է, Աղեղնավորները սկսում են նոր զոհ փնտրել։ Զարմանալի է, բայց այսքան հեշտ սիրահարվելու հետ մեկտեղ՝ Աղեղնավորները նաև ամուսնանում են։

2՝ Երկվորյակներ։ Սիրահարվում են կայծակնային արագությամբ, մոտավորապես՝ ամսվա ընթացքում մեկ անգամ։ Ամենահետաքրքիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկեղծորեն հավատացած են, որ դա հենց այն մարդն է, ում նրանք ամբողջ կյյանքում փնտրել են։ Պարզապես Երկվորյակների էությունը, ինչպես նաև նրանց նախընտրությունները փոխվում են լույսի արագությամբ։ Այդ պատճառով էլ արդեն վաղը նրանք կարող են սիրահարվել բոլորովին այլ մարդու։

3՝ Կշեռք։ Հաճախ Կշեռքներն իրենք չգիտեն, թե ինչ են ուզում։ Հենց որևէ մեկը փոխադարձ զգացմունքներ է ունենում նրանց հանդեպ, Կշեռքները կորցնում են հետաքրքրությունը։ Նոր զոհի վրա կենտրոնանալով՝ նրանք նույն արագությամբ սառչում են, երբ փոխադարձ զգացմունքների են հասնում։ Եվ այսպես շարունակվում է անընդհատ։

4՝ Առյուծ։ Առյուծներն առավել հաճախ թույլ են տալիս սիրել իրենց, քան իրենք են սիրահարվում։ Իհարկե, նրանք ևս սիրահարվում են, ընդ որում, բավական հաճախ։ Բայց այդ զգացմունքը կարող է շարունակվել մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս… հետո ամեն ինչ ավարտվում է, հետաքրքրությունը՝ ևս։

5՝ Ձկներ։ Կենդանակերպի այս նշանի նեկայացուցիչները չեն կարող ապրել առանց սիրո։ Նրանց համար այնքան էլ կարևոր չէ, թե ով է սիրո օբյեկտը։ Կարևոր է միայն, որ նա լինի։ Եթե այդ օբյեկտը բացակայում է, Ձկներն այնքան էլ չեն տխրում, նրանք կարող են հեշտությամբ սիրահարվել սեփական երևակայությանը։Հարաբերություններում Ձկները տրվում են ամբողջությամբ։

6՝ Ջրհոս։ Ջրհոսներն ապրում են ծայրահեղություններում։ Նրանք կարող են տարիներով սիրահարվել առաջին հանդիպած անձին, բայց կարող են տարիներով մանրակրկտորեն զոհ ընտրել՝ զգուշանալով, որ որևէ սխալ բան տեղի չունենա։

7՝ Ցուլեր։ Կենդանակերպի այս նշանի ներայացուցիչները սիրահարվում են իրենց համար, և սիրո օբյեկտը հաճախ չի իմանում Ցուլերի զգացմունքների մասին։ Նրանք սիրահարվում են էյֆորիայի, հաճելի էմոցիաների համար։ Նրանց համար այդքան էլ կարևոր չեն հարաբերությունները, հանդիպումները, ընդհանուր կենցաղը։

8՝ Խեցգետին։ Սիրում են հանգիստ կյանք, այդ պատճառով էլ սերը մի կողմից՝ վախեցնում է նրանց։ Նրանք կարծում են, որ զգացմունքները կարող են խանգարել նրանց հարմարավետ աշխարհին։ Մյուս կողմից՝ Խեցգետինները մանուկ հասակից երազում են ընտանիքի, երեխաների մասին։ Այդ պատճառով էլ հանդիպած յուրաքանչյուր մարդու մեջ տեսնում են սեփական երեխաներին, ապա՝ ծնողին, և սիրահարվում։ Իսկ հանդիպած մարդիկ կարող են շատ տարբեր լինել։ Արդյունքում՝ ամբողջ կյանքում Խեցգետինները տանջվում են հեշտ սիրահարվելու իրենց հատկության պատճառով։

9՝ Խոյ։ Ոմանք պնդում են, թե սիրո զգացումը խորթ է Խոյերի համար։ Իրականում այդպես չէ։ Խոյերն աներեր են, կամակոր, ուժեղ և հպարտ։ Նրանց խոցելի կարող է դարձնել միայն մի բան՝ սիրահարվածությունը։ Դա է պատճառը, որ նրանք վախենում են սիրուց, ինչպես կրակից, և հանդիպելով որևէ մեկին՝ մանրակրկիտ վերլուծում են հարաբերությունների բոլոր առավելություններն ու թերությունները։ Եթե դրական կողմերն էականորեն գերազանցում են բացասականին, Խոյերն ամբողջությամբ հայտնվում են զգացմունքի ճիրաններում։

10՝ Կարիճ։ Հազվադեպ են սիրահարվում, բայց դիպուկ։ 2-3 կրքոտ սիրավեպ ունենալով՝ նրանք կարողանում են գտնել միակին և հավատարիմ մնում նրան մինչև իրենց կյանքի վերջին օրը։

11՝ Այծեղջյուր։ Երիտասարդ տարիներից ունենում են իդեալի կերպար և բոլորին համեմատում նրա հետ։ Եթե իդեալը գտնված է, Այծեղջյուրը պատրաստ է հանգստանալ, այդ մարդու հետ անցկացնել ամբողջ կյանքը։ Ամենահետաքրքիրն այն է, որ Այծեղջյուրները բավական համառ են իրենց որոնումներում և վաղ թե ուշ գտնում են իրենց իդեալին։

12՝ Կույս։ Սիրում են մեկին։ Հաճախ ամբողջ կյանքն անցկացնում են այն միակի հետ, ում վաղ երիտասարդության տարիներին են հանդիպել։ Բայց չի կարելի մոռանալ նաև, որ Կույսերը կարող են նաև դավաճանել. նրանք կարծում են, որ սեռական հարաբերությունը պարզապես ֆիզիկական վարժություն է և բազմազանություն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с Юнибанком