Ինչպես լավ կանանց տարբերել վատերից
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Բարիի համալսարանի գիտնականները երկարամյա ուսումնասիրություններից հետո հայտարարել են, որ մինչեւ ամուսնությունը տղամարդիկ հեշտությամբ կարող են լավ կանանց տարբերել վատերից եւ ընտրել հենց նրան, ով կդառնա իդեալական կին եւ կյանքի ընկեր:
Հոգեբաններն առաջարկում են հինգ մեթոդ.
1. Որքան հնարավոր է ստուգեք նրա հումորի զգացումը: Եթե նա չի հասկանում հումոր եւ չի ծիծաղում ձեր պատմած անեկդոտներից հետո (հասկանալի է լավ անեկդոտների մասին է խոսքը) եւ ձեւացնում է, թե վիրավորվել է այս կամ այն կատակից, ապա այդ կնոջից հեռու մնացեք, քանի որ ձեր կյանքը նրա հետ կվերածվի իսկական դժոխքի:
2. Սոցիալական ցանցերի օգնությամբ ընկերացեք ձեր ընտրյալի հետ, բայց այլ անունով կամ ձեր ընկերոջ էջի միջոցով: եթե ձեր ընտրյալը սկսում է շաղակրատել, ապա դուք նրա համար պարզապես ժամանակ անցկացնելու միջոց եք: Հեռացեք նրանից: Նա ձեզ համար լավ կին չի կարող դառնալ:
3. Ձեւացրեք, թե շատ լուրջ խնդիր ունեք եւ նրանից օգնություն խնդրեք, նախապես վստահ լինելով, որ ձեր խնդրանքը կատարելը նրա համար անհանարին գործ չէ: Եթե նա այս կամ այն պատճառաբանությամբ հրաժարվում է օգնել ձեզ, ապա վայրկյան առաջ հրաժեշտ տվեք նրան: Ամուսնությունից հետո առաջին իսկ թեթեւ խնդրի դեպքում նա կհեռանա ձեզնից :
4. Անպայման ճշտեք, թե նա սիրում է սուտը, թե ոչ: Տարբեր իրավիճակներ ստեղծեք եւ ստուգեք նրան: Եթե պարզեք, որ նա սիրում է սուտը, ապա առանց մեկ րոպե անգամ տատանվելու հեռացեք նրանից:
5. Անպայման ճշտեք, թե նա ձեզ է սիրում, թե ձեր ունեցած գումարը եւ սոցիալական դիրքը: Հայտարարեք, որ ձեզ պաշտոնանկ են արել եւ տեսեք, թե նա ինչպես է արձագանքում կամ նրան հայտնեք, որ ձեր հայրը ձեզ զրկել է ֆինանսական միջոցներից: Եթե աղջիկը ձեզ սիրում է, ապա կմնա ձեր կողքին, իսկ եթե ոչ, ապա աննկատ կհեռանա ձեզնից:



