5 միջոց արագ քնելու համար
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Joinfo.ua-ն ներկայացնում է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ավելի արագ թուլանալ ու քնել:
4 վայրկյանով ներշնչեք, շունչը պահեք 7 վայրկյանով, հետո արտաշնչեք 8 վայրկյանում: Այդ շնչառական մարմնամարզությունը փոխում է սրտի ռիթմը, նվազեցնում է ճնշումը և քնելու ցանկություն առաջացնում:
Եթե քնել չի հաջողվում կես ժամ, մի մնացեք անկողնում: Միացրեք լույսը և փորձեք ինչ-որ բանով զբաղվել՝ կարդացեք, խաչբառ լուծեք, հաջորդ օրվա հագուստը պատրաստեք:
Եթե անքնության պատճառը կպչուն մտքերն են, թղթի վրա գրեք ամենը, ինչ ձեզ անհանգստացնում է: Դա կօգնի հանել հուզմունքը:
Տաք լոգանք ընդունեք կամ վաննայի մեջ պառկեք: Դա կիջեցնի մարմնի ջերմաստիճանը, ինչի հետևանքով կդանդաղի նաև նյութափոխանակությունը: Քունը սպասեցնել չի տա:
Հաճելի բանի մասին մտածեք: Օրինակ՝ հիշեք ձեր կյանքի հաճելի պահերը:



