Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները վարժանքներ են սկսել «Գրադի» կիրառմամբ
ОБЩЕСТВОՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում վարժական հրաձգություն են սկսել ուսուցման ձմեռային շրջանից հետո ստուգարքի հանձնմանը նախապատրաստվելու շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ընդամենը պարապմունքներին ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ, ինչպես նաեւ շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա:
Մարտական հրաձգությունների սկսելուն նախորդած երեք օրվա ընթացքում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրետանավորները զենքի տեխնիկական սպասարկման միջոցառումներ են անցկացրել:
Մարտական հրաձգության ընթացքում զինծառայողները պայմանական հակառակորդի թիրախները խոցել են համազարկային կրակի ԲՄ-21 «Գրադ» ռեակտիվ համակարգերից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



