Փարիզում հրդեհ է բռնկել Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում
ОБЩЕСТВО Փարիզում ապրիլի լույս 13-ի գիշերը հրդեհ Է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը (AFP) ՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
Բռնկման օջախը եղել Է այն շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում Է Լը Պենի կենտրոնակայանը՝ Ֆոբուր Սան Օնորեի փողոցում: Անմիջապես պատահարի վայր են ժամանել հրշեջները, որոնց հաջողվել Է կանխել կրակի տարածումը: Ոստիկանությունում գործակալության աղբյուրի խոսքով՝ բռնկման ենթադրյալ պատճառը հրկիզումն Է՝ կատարված հանցավոր դիտավորությամբ:
AFP-ի տվյալներով՝ հրկիզման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Պայքար օտարատեցության դեմ» խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



