Վայք-Գորիս ճանապարհին «Միթսուբիշին» 20 մետր գլորվել է ու շրջվել
ОБЩЕСТВОայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 07-09-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Գորիս ավտոճանապարհին՝ Գորհայք գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ում «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի 22 US 477 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 50-ամյա Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվելով դաշտամիջյան հատվածում (մոտ 20մ)՝ շրջվել. ուղեւորները` 50-ամյա Ռ. Շ.-ն, 42-ամյա Ռ., 40-ամյա Մ. եւ 35-ամյա Մ. Հ.-ները, տեղի ուժերով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



