Ճապոնիայում մանգոյի երկու պտուղը 3,7 հազար դոլարով վաճառել են աճուրդում
ОБЩЕСТВОՃապոնիայում մանգոյի երկու պտուղն աճուրդում վաճառել են ռեկորդային բարձր գնով՝ 400 հազար իենով (գրեթե 3,7 հազար դոլարով): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ աճուրդը տեղի Է ունեցել երկրի հարավի Միյաձակի քաղաքում: Լոտն իրենից ներկայացնում Է տեղական եզակի արեւային տեսակը՝ վառ կարմիր գույնի կեղեւով, շաքարի բարձր պարունակությամբ՝ ավելի քան 15 տոկոս, եւ առնվազն 350 գրամ քաշով:
Զույգ պտուղները գնել Է Ֆուկուոկա քաղաքի հանրախանութներից մեկի տերը, լոտի ընդհանուր քաշը գերազանցում Է մեկ կիլոգրամը: Նա պատմել Է, որ պատրաստվում Է ձեռքբերումը ցուցադրել ցուցափեղկում՝ առեւտրական հաստատության գովազդի համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



