ՔԶԱԿ-ը Թուրքիա Է ուղարկել փորձագետների՝ Սիրիայում քիմգրոհի հետաքննության համար
ПОЛИТИКАՔիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Թուրքիա Է ուղարկել փորձագետների՝ Սիրիայի Իդլիբի նահանգում զարինի օգտագործմամբ ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Գործակալության տվյալներով՝ ՔԶԱԿ-փորձագետները մտադիր են հավաքել կենսաչափական նմուշներ եւ հարցում անել ողջ մնացածներին:
ՔԶԱԿ-ի պատվիրակությունը կորոշի, թե օգտագործվել Է արդյոք քիմիական զենք, եւ 3 – 4 շաբաթվա ընթացքում ստացված տվյալները կհանձնի ՄԱԿ-ՔԶԱԿ-ի համատեղ հետաքննությանը, որն զբաղվում Է այն անձանց եւ կազմակերպությունների բացահայտմամբ, որոնք պատասխանատու են քիմիական զենքի օգտագործման համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել Է, որ Սիրիան նամակ Է հղել ՔԶԱԿ՝ նրան հրավիրելով ստուգելու Խան Շեյխունում քիմիական զենքի առկայությունը, որտեղ ենթադրաբար այն կիրառվել Է, եւ կառավարական զորքերի Շայրաթ ավիաբազա, որին ԱՄՆ-ը հարված Է հասցրել՝ այնտեղ քիմիական զենքի առկայության պատրվակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»
2
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
3
«Табу» исторической памяти: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении



