Գիտնականները պատմել են՝ ինչպես կարելի Է նվազեցնել ինսուլտով հիվանդանալու վտանգը
ОБЩЕСТВОԵյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ անդրաճարպերի մեծ պարունակությամբ մթերքների գործածումից հրաժարումը թույլ Է տալիս նվազեցնել ուղեղի կաթվածի եւ սրտի նոպայի առաջացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է համալսարանի պաշտոնական կայքում:
Հետազոտողներն այս եզրակացություններին հանգել են այն վիճակագրության ուսումնասիրության հիման վրա, որն արտացոլում Է 2002-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակահավածում Նյու Յորքի նահանգում մարդկանց հոսպիտալացումը: Այն վայրերում, որտեղ մարդիկ սահմանափակել են անդրաճարպերի գործածումը, սրտի նոպայով եւ ուղեղի կաթվածով հիվանդների թիվը վեց տոկոսով կրճատվել Է:
«Սննդաբաժնից անդրաճարպերի բացառումը կարող Է զգալիորեն նվազեցնել ուղեղի կաթվածի եւ սրտի նոպայի առաջացման վտանգը… Պետական մակարդակով անդրաճարպերի արգելքը կարող Է իսկական հաղթանակ դառնալ միլիոնավոր մարդկանց համար»,- հայտարարել Է հետազոտության հեղինակներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



