Հայտարարվել Է Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագիրը
ОБЩЕСТВО Աշխարհի 29 երկրների ֆիլմեր են տեղ գտել Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագրում, որը մայիսի 17-ից մինչեւ 28-ն անցկացվելու Ֆրանսիայի Լազուրե ափին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պատմել Է փառատոնի ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոն, ծրագրի վրա աշխատելու ընթացքում դիտվել Է 1930 լիամետրաժ ֆիլմեր: Դրանցից պաշտոնական ծրագրում տեղ Է գտել 49 կինոժապավեն:
Փառատոնի հիմնական ծրագիրը ներառում Է 18 կինոնկար: Դրանց թվում են՝ ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Անսիրություն» գործը: Նաեւ այս կատեգորիայում ներկայացված են ֆրանսիացի ռեժիսորներ Ֆրանսուա Օզոնի, Միշել Խազանավիչուսի եւ Ժակ Դուայոնի, ուկրաինացի Սերգեյ Լոզնիցի, ավստրիացի Միխայել Հանեկեի, ամերիկուհի Սոֆյա Քոփոլայի, ճապոնացի Կիեսա Կուրոսավայի եւ ուրիշների աշխատանքները:
Ինչպես տեղեկացվել Է ավելի վաղ, փառատոնի բացման եւ փակման արարողությունը վարելու Է իտալացի ականավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին: Բացման ֆիլմը դառնալու Է Առնո Դեպլեշենի «Իզմայիլի ուրվականները» կինոնկարը:
Կինոստուգատեսի ժյուրիի նախագահն այս տարի կդառնա իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:
Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի Լազուրե ափի Կանն առողջարանային քաղաքում անցկացվում Է աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը՝ A կատեգորիային պատկանող Կաննի միջազգային կինոփառատոնը: 2002 թվականին Միջազգային կինոփառատոնն ստացել Է «Կաննի փառատոն» պաշտոնական անվանումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



