Առաջիկա ոչ աշխատանքային երկուշաբթիների քաղաքացիների ընդունելությունները կտեղափոխվեն այլ օրեր
ОБЩЕСТВОՀարգելի համաքաղաքացիներ,
հաշվի առնելով, որ ս.թ. ապրիլի 17-ը և 24-ը, ինչպես նաև մայիսի 1-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր երկուշաբթի Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և կոմունալ տնտեսության վարչությունների կողմից քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով.
Անշարժ գույքի կառավարման վարչություն՝ ապրիլի 20-ին և ապրիլի 27-ին` ժամը 16:00-18:00-ն, մայիսի 6-ին` ժամը 14:00-16:00-ն:
Կոմունալ տնտեսության վարչություն՝ ապրիլի 21-ին, ապրիլի 28-ին և մայիսի 6-ին` ժամը 16:00-18:00-ն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



