Ջուրն օգնում է ավելի արագ տրամաբանել
ФОТОՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում բրիտանացի գիտնականները հայտնում են, որ սովորական ջուրն ուղեղի աշխատանքի ուժեղ խթանիչ կարող է լինել։ Այն ուղեղի աշխատանքն արագացնում է 14%-ով:

Գիտափորձին մասնակցել է 34 կամավոր, որոնց տրամաբանական խնդիրներ են հանձնարարել երկու անգամ: Առաջին անգամ՝ հացահատկային բրիկետացված կոնցենտրատով նախաճաշելուց, երկրորդ անգամ՝ նույնին նաեւ մեկ շիշ ջուր հավելելուց հետո։

Պարզվել է, որ «չոր» նախաճաշից հետո չծարաված մարդկանց արդյունքները համանման են եղել նախաճաշին նաեւ ջուր խմածների պատասխաններին։

Ջուրը նրանց վրա նկատելի ազդեցություն չի թողել։ Սակայն ծարավ մարդիկ, ջուր ստանալով, խնդիրը 14%-ով ավելի արագ են լուծել, պնդում են գիտնականները։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



