Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պատմական և մշակութային արժեք ունեցող հուշարձանները վարձով են տրվում. «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մշակույթի նախարարությունը հայտարարել է Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջերի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի մասին:

Մշակույթի նախարարության կողմից մրցույթի մասնակցության կանխավճարի չափ է սահմանվել 20 հազար դրամը:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը հուշարձան–քարանձավների՝ վարձույթով հանձնելու գաղափարը այնքան էլ չի ողջունում: Բնապահպանն ասում է, որ եղել է վարձույթով հանձնելու ցուցակում ընդգրկված և՛ «Արջերում», և՛ «Մոզրովում» և չի պատկերացնում, թե «Մոզրովի» քարանձավն ինչպես պետք է զբոսաշրջության համար օգտագործվի:

«Մոզրովում» մուտքերը դժվարանցանելի են, սենյակները փոքր, մարդկանց անցնելը մեծ բարդությունների հետ է կապված: «Արջերի» քարանձավն էլ շատ նեղ անցումներ ունի: Այնտեղ պառկած վիճակում ու միայն սողալով կարող ես անցնել: Քանի որ ես եղել եմ այդ քարանձավներում, հասկանում եմ, որ լավագույն դեպքում «Արջերի» երկու սենյակները կարող են ինչ–որ կերպ օգտագործվել: Պետք է մտնեն, քանդեն, մեծացնեն, բացեն ինչ–որ ճանապարհներ: Եթե այդ տրամաբանությամբ է արվում, ուրեմն՝ անթույլատրելի է»,– ասաց նա: Ըստ նրա՝ հավանական է, որ կոչնչացվի ամբողջ քարանձավային համակարգը: Նման բան չանելու երկրորդ պատճառն էլ, ըստ Լևոն Գալստյանի, այն է, որ եթե նույնիսկ մենք ունենք այդ տիպի բնական միջավայր, որը կարելի է օգտագործել զբոսաշրջության նպատակներով, պետք է լուրջ չափորոշիչներ և օրենսդրական բազա լինի դրա համար: Նաև պետք է լուրջ վերահսկողություն լինի այդ ամենի նկատմամբ:

«Որովհետև եթե չլինի, նույնիսկ ամենալավ ցանկությունների դեպքում, նախարարությունը կտա դրանք ինչ–որ մեկին օգտագործման համար, և այդ օգտագործողները քարանձավները վարի կտան: Պետք է լինի լուրջ վերաբերմունք այդ ամենի նկատմամբ: Դրա համար էլ այս վիճակում վտանգավոր է ընդհանրապես այդ մասին խոսելը, մինչև չափորոշիչները օրենսդրորեն, կառավարության որոշումներով հստակ չձևակերպվեն և լուրջ մասնագիտական մոտեցում չլինի դրա նկատմամբ: Պետք է հասկանալ, թե ի՞նչ վտանգներ կան կենսաբազմազանության տեսանկյունից և կամ էկոլոգիական վիճակի հետ կապված»,– նշեց մեր զրուցակիցը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրենք ժամանակին առաջարկել են փակել «Մոզրովի» մուտքը, սակայն ոչինչ չարվեց, ինչի արդյունքում շարունակվում է փոշիների՝ քարանձավից ներս լցվելու գործընթացը, ինչը բերել է նաև քարանձավի ջերմային ռեժիմի փոխոխության:

«Փաստի» այն հարցին, թե սրա հետ կապված միջազգային փորձ կա, Գալստյանը պատասխանեց, թե ինքը տեսել է, որ օգտագործում են, բայց կառավարման և վերահսկման մակարդակից արդեն իր համար հասկանալի էր, որ դրսում փորձ է արվում հնարավորինս նվազեցնել պատճառվող վնասների մակարդակը:

«Այնտեղ դու այդ մոտեցումը զգում ես, բայց Հայաստանում, ցավոք սրտի, ո՛չ, որովհետև ո՛չ կառավարողներն են ուզում դա զգալ ու հասկանալ, և ո՛չ էլ օգտագործողները: Իսկ դա կբերի շատ անհասկանալի ու անկանխատեսելի երևույթների»,– նշեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե ստացվում է, որ հիմնական նպատակը շահույթ ստանալն է, բնապահպանը պատասխանեց, որ մեր վերջին կառավարության ամբողջ գործունեությունն ուղղված է ինչ–որ անհասկանալի ներդրումներ և շահույթներ ստանալուն՝ ուրիշ ամեն ինչի վրա աչք փակելով ու անտեսելով:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»