Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թուրքիան այնպես է կոչ անում երկու ժողովուրդներին՝ հայերին ու թուրքերին, հաշտվել, կարծես ինքը դրա հետ կապ չունի. Ս. Սարգսյանի ելույթը «Քարնեգի»-ում

ПОЛИТИКА

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, հոկտեմբերի 1-ի մասնակցել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Հաշվի առնելով հանրության լայն հետաքրքրությունը, Panorama.am-ը դիմել է «Քարնեգի» հիմնադրամին և ՀՀ նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել հանդիպման ձայնագրությունը և թույլատրել դրա սղագրության հրապարակումը: Շնորհակալ ենք բոլոր պատասխանատուներին ընթերցողի ցանկությունը ու մեր խնդրանքը հարգելու և փակ ձևաչափով քննարկումն, ի վերջո, հանրությանը հասանելի դարձնելու իրենց որոշման համար:

Հարգելի՛ ներկաներ,
Այս տարի համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցը, որը մեզ համար ոչ թե սգո, այլ վերածննդի խորհուրդ ունի։ Վերապրելով մարդկությանը հայտնի ամենադաժան աղետը՝ մենք կերտեցինք պետականություն, և այսօր Հայաստանն իր կարևոր ներդրումն է բերում առանց նման հանցագործությունների աշխարհի կառուցման ջանքերին: Մենք հետևողական ենք խնդիրը միջազգային օրակարգում պահելու և առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ուղղությամբ: Ահավասիկ՝ ՄԱԿի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած և տասնյակ երկրների կողմից համահեղինակած՝ ցեղասպանությունների կանխարգելման և դեկտեմբերի 9-ը որպես ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ բանաձևերը, ինչպես նաև ապրիլին Երևանում ընդդեմ ցեղասպանություն հանցագործության Գլոբալ համաժողովի անցկացումը, որը մենք մտադիր ենք դարձնել մշտական հարթակ։

Ապրիլի 24-ին Հայաստանում բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ մենք հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գոհունակությամբ պետք է ասեմ, որ այս տարելիցի ուղերձն ու խորհուրդը դուրս եկան ազգային սահմաններից, և առաջադեմ մարդկությունը, Հայոց ցեղասպանության 100 ամյակի համատեքստում, նորովի բարձրաձայնեց դատապարտման ու կանխարգելման կարևորության մասին: Մենք անկեղծ հավատում էինք, որ այս տարելիցը նաև հաշտության հանգրվան կդառնար ցեղասպանության ենթարկվածների և ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար: Եվ հենց այդ նպատակով ես դեռ անցյալ տարի Թուրքիայի նախագահին հրավիրել էի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այցելելու Երևան: Սակայն վերջինս նախընտրեց անտեսել այդ հրավերը և, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների պարագայում, կորցրեց նաև այս հնարավորությունը:

Դրա փոխարեն Թուրքիայի ղեկավարները որդեգրեցին ժխտողականության բոլորովին նոր մարտավարություն, որը կոչ է անում երկու ժողովուրդներին հաշտվել: Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս հաշտվել: Ասում ենք՝ ընդունեք ձեր անցյալը, և մեր երկրների հաշտեցումը սկսենք մաքուր էջից, ասում են՝ ոչ: Ասում ենք՝ մեզ համար ընդունելի է նաև հակառակ մեխանիզմը. հաշտվենք, սահմանը բացենք, դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, այնուհետև քննարկենք խնդրահարույց հարցերը, ասում են՝ ոչ և հրաժարվում վավերացնել արդեն իսկ ստորագրված արձանագրությունները: Որքա՞ն կարող են Թուրքիայի իշխանությունները միջազգային հանրությանը մոլորեցնել: Բոլորն էլ հասկանում են չէ՞ Թուրքիայի հայտարարությունների կեղծ բնույթը. այնպես են կոչ անում երկու ժողովուրդներին հաշտվել, կարծես իրենք դրա հետ կապ չունեն, դա վերաբերում է բոլորովին այլ երկու ժողովուրդների:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր արտաքին քաղաքական օրակարգն, անշուշտ, չի սահմանափակվում այս ուղղություններով։ Մենք ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Լատինաամերիկյան և արաբական աշխարհի երկրների հետ. մեր սահամանափակ հնարավորություններով հանդերձ՝ վերջին շրջանում դիվանագիտական ներկայացուցչություններ ենք հիմնել Ճապոնիայում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում։

Այս տարվա մարտին ես պետական այց կատարեցի Չինաստան, որի շրջանակներում ստորագրեցինք մի շարք կարևոր համաձայնագրեր: Ուրվագծվեցին տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման հնարավոր նախագծեր, որոնք էապես կընդլայնեն հայ-չինական հարաբերությունները՝ նպաստելով տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական ողջ ներուժի օգտագործմանը։

Միաժամանակ, մենք փորձում ենք կամուրջներ ստեղծել Եվրասիական տնտեսական միության և մեր այլ գործընկերների միջև և ուրախ ենք, որ մեր այդ նախաձեռնությունը լուրջ դրական արձագանք է ստանում։ Բնականաբար, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ ունեն հարևան երկրները, և մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Իրանի և վեցյակի միջև համաձայնության կնքումը, որը թույլ կտա իրականացնել կասեցված ռազմավարական մի շարք ծրագրեր։

Մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է մեր գործընկերների աջակցությամբ Հայաստանում բարեփոխումների իրականացումը։ Մասնավորապես Եվրոպական Միության և դրա անդամ որոշ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր ժողովրդավարական ինստիտուտները, ազատականացրել տնտեսությունը, ամրապնդել մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ոլորտները։ Եվ մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Սա ոչ թե անում ենք, որովհետև մեր արևմտյան գործընկերներին է հաճո, այլ անում են նրա համար, որ առաջին հերթին հենց մեզ է պետք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նորություն չի լինի, եթե նշեմ, որ պատմության ընթացքում միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերների լուծման բանաձևերը հետագայում դարձել են միջազգային հարաբերությունները կարգավորող խաղի կանոններ: Եվ այսօր, անկասկած, մեզ նետված ամենամեծ մարտահրավերներից մեկը Մերձավոր Արևելյան ճգնաժամն է։ Մենք մեծ ցավ ենք ապրում Սիրիայի և Իրաքի բարեկամ ժողովուրդների համար, որոնք դեռ 100 տարի առաջ ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներին։ Դժվար է հավատալ, բայց այսօր՝ 21րդ դարում, այդ ժողովուրդները կանգնած են նմանօրինակ սպառնալիքների առջև։ Իհարկե, ծայրահեղական և ահաբեկչական ուժերի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով մեծապես տուժել է նաև տարածաշրջանի հայ ազգաբնակչությունը։ Նրանցից շուրջ 16 հազարն արդեն ապաստան են գտել Հայաստանում: Մեզ համար կրկնակի ցավալի է նաև ժամանակակից քաղաքակրթության բնօրրաններից մեկում մշակութային հուշարձանների ոչնչացումը, որը փորձ է՝ ջնջելու սերունդների և քաղաքակրթությունների միջև եղած կամուրջները:

Պետք է համատեղ ուժերով շարունակենք պայքարել այս չարիքի դեմ, պետք է ամրապնդենք միջազգային իրավունքի գործիքները, միջազգային կազմակերպությունները և խթանենք համագործակցությունը, որ պատմությունը չկրկնի իրեն, ու մեր սերունդները ցեղասպանական հանցագործությունների մասին կարդան միայն գրքերում։

Ամփոփելով՝ ուզում եմ հիշել ԱՄՆ Նախագահ Լինդոն Ջոնսոնի այն խոսքերը, որ խաղաղությունը հազարավոր մղոնների ճամփորդություն է, և այն պետք է անցնել քայլ առ քայլ: Հայաստանը պատրաստ է անցնել այդ ճանապարհը։

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри